Փրկարարները Հրազդանի գետից դուրս են բերել 2 հեծանվորդի (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Քիչ առաջ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները Հրազդանի կիրճում փրկել են 2 քաղաքացու կյանք։
Shamshuan.com-ի փոխանցմամբ, ԱԻՆ ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 2 քաղաքացի հեծանիվով Հրազդան գետն անցնելիս ջրի բարձրացման պատճառով չեն կարողանում դուրս գալ գետից։
Օպերատիվորեն ժամանած փրկարարները հատուկ ճոպանների միջոցով 2 հեծավորդներին եւ հեծանիվները դուրս են բերել գետից։
Քաղաքացիների հետ հոգեբանական ճիշտ եւ գրագետ աշխատանքներ է կատարել փրկարար ծառայության հոգեբանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)