Ղրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինը Հայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Կիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ է Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները Փաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերին Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը 

Ինչքանո՞վ է իրատեսական գյուղական խանութներում նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը

Քաղաքական

Այսօր` մարտի 25-ին, Աժ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ բոլոր տնտեսվարողները պետք է օգտվեն նոր սերնդի ՀԴՄ կտրոն տպող սարքերից` նշելով, որ դրանք մի շարք լայն հնարավորություններ ունեն և կնպաստեն տնտեսվարողների կողմից հարկերի ճիշտ վճարմանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, դիմելով ՊԵԿ նախագահին, նշեց, որ իրեն հուզում է, թե կա՞ արդյոք մեխանիզմ` գյուղական միջավայրի տնտեսվարողներին հսկելու համար: Պարզվեց` գործիք, որպես այդպիսին՝ չկա, որ հսկի գյուղերում գործող ՓՄՁ-ներին:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Գևորգ Պապոյանը, անդրադառնալով իր բարձրացրած խնդրին, ասաց.

«Մեխանիզմը, ըստ երևույթին, միջազգային հանրության մեջ գործող ազնվության և արդարության սկզբունքն է: Մենք հիմա պիտի աշխատենք երկու ուղղությամբ` համաձայնենք և թողնենք, որ այդ մշակույթը մեր մեջ էլ զարգանա, կամ մտածենք և գործիքներ ներդնենք այդ ուղղությամբ: Այս դեպքում գործիքներ դնելը ոչ հաճելի մեթոդ է, այս պահին մենք աշխատում ենք արդարության և ազնվության մեթոդը ձևավորելու ուղղությամբ»:

Հարցին, թե ՀԴՄ նոր սերնդի սարքերով ի՞նչ մեխանիզմով պիտի աշխատեն գյուղական խանութները այն դեպքում, երբ գյուղերում հատկապես տարածված է ապառիկով (նիսյա) գնումներ անելու տարբերակը, պատգամավորը պատասխանեց.

«Համամիտ եմ, պարտքի տարբերակը կա, բայց շատ է ուռճացվում: Այնպես չի, որ գյուղերում հիմա առևտուրը այնպիսին է, ինչպիսին, օրինակ՝ տասից քսան տարի առաջ էր: Եթե այստեղ գլոբալ խնդիրը լիներ պարտքերի տարբերակը, ապա ես համաձայն կլինեի, որ թեկուզ պարտքով գնումներ կատարող ծերերին ՀԴՄ կտրոններ չլիներ, բայց դա չէ գլխավոր խնդիրը: Այստեղ առաջնային խնդիր է այն, որ գյուղերում բոլորը միմյանց ճանաչում են և վաճառողը վստահ է, որ իր համագյուղացի գնորդը հարկային տեսչությունից չէ և որևէ կապ չունի` կտրոն չի տրամադրում: Մենք խնդիր ունենք արդարության սկզբունքի և ավելի շատ պիտի վաճառողի մոտ ձևավորենք ազնիվ առևտրի մշակույթը, որպեսզի նա տա կտրոն` մինչ գնորդը կպահանջի կամ չի պահանջի: Այս առումով, ես կարծում եմ, որ այս մեխանիզմի ձևավորման պատասխանատվությունը պետք է դրվի ավելի շատ հենց տրամադրողի վրա: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ որպես հարկ վճարած գումարները տարբեր առումներով նպաստում են պետության զարգացմանը: Այս գիտակցությունը երբ ունենանք, կունենանք նաև այդ մշակույթը»:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում
Ամենադիտված