Արմեն Գյուլբուդաղյանցը` հավաքականի առաջիկա խաղի մասին
Սպորտ
Ֆինլանդիայի հավաքականը մեծ առաջադիմություն ունեցող թիմ է: Այս մասին Եվրոպայի 2020թ-ի ընտրական փուլում Ֆինլանդիայի ընտրանու դեմ կայանալիք խաղից առաջ ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
«Ֆինլանդիան այլևս այն հին հավաքականը չէ, որը խաղում էր երկար փոխանցումներով: Նրանք, որպես թիմ շատ են առաջադիմել: Մենք մի քանի վնասվածքով ֆուտբոլիստ ունենք և միայն վաղը որոշենք, թե ինչպիսի մարտավարությամբ ենք խաղալու»,- ասաց մարզիչը:
Անդրադառնալով Հարոյանի և Բրիասկո-Բալեկյանի խաղին՝ մարզիչը փաստեց, որ երկու ֆուտբոլիստներն են մարտիկի բնավորություն ունեն և դեռ իրենց ցույց կտան: Յուրա Մովսիսյանը չի հայտավորվելու և չի խաղալու:
«Իմ նպատակն այն է, որ երիտասարդ ֆուտբոլիստների քիչ-քիչ ընդգրկենք հավաքականի կազմում, բայց այդ ամեն պետք է անենք շատ սահուն կերպով»,-շեշտեց նա:
Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: և կմեկնարկի 21:00-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)