71-ամյա բրիտանուհին դարձել է ամենատարեց էրոտիկ պարուհին
Այլ
Անգլիական Ուայթ կղզու բնակչուհին դարձել է Մեծ Բրիտանիայում ամենատարեց էրոտիկ պարուհին, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mirror-ին։
Մերիլին Բերսին բուռլեսկով հետաքրքրվել է մոտ մեկ տարի առաջ, երբ լրացել է նրա 70 տարին։ Նա ցանկանում էր փոխել կյանքն այն բանից հետո, երբ մահացել էր ամուսինը, իսկ երեխաները մեծացել ու ապրում էին տարբեր երկրներում։
Բերսին Facebook-ում տեսավ էրոտիկ պարերով զբաղվող մի խումբ և որոշեց զբաղվել պարերով։ Նրան անհանգստացնում էր տարիքային տարբերությունն այլ մասնակիցների հետ, բայց նրա այդ վախերն իզուր էին։ «Բուռլեսկում կա այն ամենը, ինչ ցանկանում եմ անել։ Ես հրապուրվեցի առաջին իսկ օրվանից։ Հանկարծ ինձ կանացի ու գրավիչ թվացի»,-ասել է նա։
Կինը կեղծանուն հորինեց՝ Ֆոքսի լա Մեր և հիմա շաբաթը մեկ ելույթ է ունենում բուռլեսկ-շոուում՝ երկու համարով։ Նրա բեմական հագուստը սեղմիրան է, և ուրիշ ոչինչ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)