ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա 

«Ժամանակ». Կհանդիպեն Վիեննայում

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 29-ին կլինեն Վիեննայում, որտեղ նրանց հետ հաջորդաբար հանդիպում կունենա Ավստրիայի նախագահը: Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Վիեննայում դիվանագիտական աղբյուրներին, հայտնել են, որ Ավստրիայի մայրաքաղաքում այդ օրը կլինի նաեւ Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Այն, որ նրանք տվել էին հանդիպում ունենալու նախնական համաձայնություն, շաբաթներ առաջ տարածաշրջանային այցի արդյունքում հայտարարեցին Մինսկի խմբի համանախագահները:

Իհարկե, այս ընթացքում եղան ուշագրավ իրադարձություններ, մասնավորապես այն, որ Հայաստանի վարչապետը դիմելով Մինսկի խմբի համանախագահներին՝ առաջարկեց հստակեցնել երեք սկզբունքների եւ վեց կետերի, կամ այլ կերպ ասած՝ Մադրիդյան սկզբունքների նշանակությունը, քանի որ դրանց ներկայիս տեսքը եւ մեկնաբանությունը Հայաստանի համար ընդունելի չեն: Մյուս կողմից էլ Երեւանը հստակ հայտարարեց, որ բանակցությունը լիարժեք կլինի միայն Ստեփանակերտի մասնակցությամբ, եւ դա բանակցության ձեւաչափի վերականգնում է, ոչ թե խախտում:

Այդպիսով, այդ ֆոնին ինչ խոսակցություն եւ քննարկում կարող է լինել Վիեննայում: Թեեւ Երեւանը հայտարարել է, որ հենց այդ հարցերն է քննարկելու համանախագահների եւ Ադրբեջանի հետ հնարավոր հանդիպումներում՝ լինի նախագահական, թե նախարարական մակարդակով: Բաքուն, ինչպես հայտնի է, մերժում է Երեւանի մոտեցումները, սակայն նույն կերպ նաեւ առկա է հարցը, թե այդ դեպքում Ադրբեջանն ինչ է բանակցելու: Սրանով հանդերձ՝ ակնառու է, որ այսօրինակ հարցադրումները փոքր-ինչ պարզունակ են իրենց ուղղադրությամբ, որովհետեւ խոսելու թեմաները իսկապես բավականին շատ են, ընդ որում՝ թե՛ միմյանց հետ, թե՛ նաեւ համանախագահ երկրների: Այս առումով մեզ համար թերեւս հարկ է արձանագրել, որ արցախյան խնդրում գործնականում անխուսափելի է դառնում կիպրոսյան տարբերակի հեռանկարը: Իհարկե, մինչ իրավիճակը կբյուրեղանա այդ աստիճան, կարող են լինել տաք փուլեր՝ սահմանին լարվածության, հրադադարի խախտման տարբեր ինտենսիվության փուլերի տեսքով, սակայն, խոշոր հաշվով, այլընտրանք չկա, եւ դրան է, ի վերջո, գալու Ադրբեջանը՝ գործնականում միակ պետությունը, որը չի ընդունում եւ դիմադրում է այդ հեռանկարին:

Իհարկե, կան այդ դիմադրությունից օգտվող պետություններ էլ, սակայն այդ հանգամանքը նրանց համար, այսպես ասած, երկրորդային շահ է, ոչ ռազմավարական, քանի որ Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունավետ ընթացքի պարագայում փակվելու է նաեւ այդ խաղի հնարավորությունը: Այլ հարց է, թե որքանով է այդ ընթացքը երաշխավորված կամ ինչ դինամիկայով է լինելու, ինչ արագությամբ ու ծավալով: Խոշոր հաշվով, սա է ուղիղ համեմատական լինելու արցախյան խնդրում կիպրոսյան հեռանկարի արագության համար: Այդ տեսանկյունից, ինչ են խոսելու Վիեննայում մի կողմից պարզ է, մյուս կողմից, իհարկե, անհայտ, սակայն մի բան միարժեք է խոշոր հաշվով, որ Երեւանը պետք է հետեւողական շարունակի սկսածը՝ թե՛ արցախյան հարցում մասնավորապես, թե՛ հեղափոխության հարցում ընդհանրապես»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին
Ամենադիտված