Փողոցում ճռռիկներ անել-չանելու կուլտուրան շատ կարևոր ենք համարում. Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ քայլեր է կառավարությունը ձեռնարկել ու ի՞նչ ցուցանիշներ է գրանցել հերթ կանգնելու մշակույթն արմատավորելու ուղղությամբ, քանի որ ծրագրում նաև այդպիսի դրույթ է նշված:
«Հերթ կանգնելու մշակույթն արմատավորելու ուղղությամբ հետևյալն է արվել՝ բոլոր այն հիմնարկներում, որտեղ էդպիսի խնդիր կա, շատ հստակ հրահանգ է դրվել, որ քաղաքացիներին հերթագրող ապարատներ տեղադրվեն, նաև բանկային համակարգին է շատ հստակ հրահանգ տրվել»,-ասաց վարչապետը, շեշտելով, որ դա նաև անձնական տվյալների պաշտպանության համար է արվում:
ՀՀ վարչապետը խոսել է նաև քաղաքացիների հետ շփման կուլտուրայից:
«Էդ է կուլտուրան շփման, և այո՛, հերթ կանգնելու կուլտուրան շատ կարևոր ենք համարում: Ղեկին ծխել-չծխելու կուլտուրան շատ կարևոր ենք համարում: Սիգնալ տալ-չտալու կուլտուրան շատ կարևոր ենք համարում: Փողոցում ճռռիկներ անել- չանելու կուլտուրան շատ կարևոր ենք համարում, որովհետև դա վերաբերմունք է ուրիշների նկատմամբ, ամեն քաղաքացի մեկ այլ քաղաքացու նկատմամբ պետք է ունենա շատ կոնկրետ վերաբերմունք, որը մեկ բառով կարող եմ բնորոշել՝ հարգալից»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)