Ավելին չէինք էլ սպասում․ Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին (տեսանյութ)
ՔաղաքականՓաշինյան-Ալիեւ հանդիպումից Ստեփանակերտում չեն ակնկալել արդյունավետ որոշումներ, բայց որ հանդիպումը կայացել է, կան որոշ պայմանավորվածություններ, ընկալվում է դրական։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքներին։
«Մենք չենք ակնկալել հատուկ, արդյունավետ որոշումներ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից, բայց այն, որ հանդիպումը կայացել է, այն, որ հայտարարություններից ելնելով՝ կարող ենք ասել, որոշ պայմանավորվածություններ կան, կոնկրետ ամենակարեւորը առաջնագծում եւ հումանիտար համագործակցության առումով, որ առաջին անգամ է այս հանդիպումներից հետո հնչեցվում։ Սա արդեն ողջունելի է, եւ միանշանակ, ավելին չէինք էլ սպասում։ Քանի որ մինչեւ հանդիպումը կար կարծիք, որ ձախողվելու է։ Սակայն, ամեն ինչ նորմալ ենք համարում, դրական է, ողջունում ենք»,- նշեց նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան