«Թողեք ապրենք մեր երկրում»․ բողոքի ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ, լուսանկարներ)
Տեսանյութեր«Վարչապե՛տ, հանդիպո՛ւմ» վանկարկումներով այսօր՝ ապրիլի 1-ին, կառավարության շենքի մոտ վերսկսվեց գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցների բողոքի ակցիան։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Արամայիս Խաչատրյանն ասաց, որ այս պահին իրենց պահանջը վարչապետի հետ հանդիպելն ու իրենց տեսակետը ներկայացնելն է։
«Մենք Ազգային ժողովում մասնակցել ենք քննարկումների, և ապագայում ևս մեկ քննարկում է լինելու։ Բայց այս պահին նախագիծը դեռ կառավարությունում է, դրա համար այստեղ ենք պայքարում։ Եթե նախագիծը գնա Ազգային ժողով՝ կգնանք այնտեղ»,-ասաց նա։
Ակցիայի մասնակիցները հանդես են գալիս «Թողենք ապրենք մեր երկրում», «Երկիրն այսպես չես կառուցի», «Նախագիծը հիմք չունի» կարգախոսներով։
Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան