ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» 

Բանակցային գործընթացում հեղափոխություն տեղի չի ունեցել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Տեսանյութեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մանրամասներ է ներկայացրել Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:

 ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում կրկին անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը՝ անդրադարձա կատարելով հանդիպումից հետո ադրբեջանական կողմից հնչող մեկնաբանություններին:

«Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո ես արդեն հայ համայնքի հետ հանդիպմանն ասել եմ, որ դրական եմ գնահատում այդ հանդիպումը և նաև ասել եմ, որ շատ կարևոր է, որ մենք այս հանդիպումների տրամաբանության մեջ նոր մշակույթ մտցնենք, երբ հանդիպումներից հետո չենք փնտրում հաղթողներ և պարտվողներ: Եվ իմ կարծիքով շատ կարևոր է, որ հանդիպումից հետո կողմերը իրենց մեկնաբանություններում նախ հնարավորինս այն տրամաբանությամբ առաջնորդվեն, որ ոչ թե դիմացի կողմին ինչ-որ ձևով վատ վիճակի մեջ դնեն, այլ 100 տոկոսով հավատարիմ մնան ճշմարտությանը և բանակցային տրամաբանության ոգուն: Ընդհանրապես,  սա շատ կարևոր եմ համարում և նաև մեր հանդիպման ընթացքում բարձրացրել եմ այս հարցը, որովհետև այսպիսի մի շատ պարզ տեխնիկական և գործնական խնդիր կա: Պատկերացրեք երկու երկրների ղեկավարներ՝ ենթադրաբար լուրջ մարդիկ, հանդիպում են և երկու ժամ, մի ժամ, կես ժամ, էական չէ ինչքան՝ խոսում, քննարկում են, և հանդիպումից հետո հնչում են հայտարարություններ, որոնք տրամագծորեն իրարից տարբերվում են: Համաձայնեք, որ սա շատ լուրջ խնդիր է առաջացնում և ընդհանրապես հարցի տակ է դնում գործընթացի ողջ լրջությունը: Այս առումով մեզ համար չափազանց կարևոր է լինել մաքսիմալ կոռեկտ, մաքսիմալ բանակցային տրամաբանության շրջանակներում մնալ: Եվ, ըստ էության, նաև սա է պատճառը, որ հանդիպմանը հաջորդում են  համատեղ հայտարարություններ՝ տվյալ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի և երկու երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որն, ընդհանուր առմամբ, ընդգծում է խոսակցության տրամաբանությունը, այն, ինչ կողմերը կարողացել են համաձայնեցնել որպես տեքստ»,- մանրամասնեց վարչապետը:

Նա հավելեց՝ քանի որ վերջին օրերին ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք դուրս են համատեղ հայտարարության շրջանակից, ինքը հարկ է  համարում մի քանի պարզաբանումներ մտցնել՝ նաև բոլորի ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ բանակցություններն առավել արդյունավետ դարձնելու համար  պետք է ինչ-որ ձևով մոռանան հին և կրկնվող տեքստերը, որոնք արդեն ցույց են տվել իրենց անարդյունավետությունը: Նրա գնահատմամբ՝ պետք է նոր մոտեցումներով առաջնորդվել նաև բանակցային գործընթացում, և սա այն է, ինչ ՀՀ-ն այսօր առաջարկում է:

ՀՀ վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը Վիեննայի բանակցություններին գնացել է Ստեփանակերտի օրակարգով, այսինքն՝ այն օրակարգով, ինչ նախանշել էին մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: «Այդ նիստում ես ասել էի, որ մեզ համար շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում: Եվ շատ կարևոր է ընդգծել նաև, որ ես ասել էի ու հիմա էլ ասում եմ, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ և ակնկալիք չէ, ոչ էլ քմահաճույք, ոչ էլ նախապայման, սա ընդամենը բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր է: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում: Հիմա, օրինակ,  ադրբեջանական կողմն ասում է, որ կարևորն այն է, որ բանակցությունների ֆորմատն անփոփոխ է մնացել: Այսինքն, նրանք դրանով ուզում են ասել, որ այս քննարկումներից իրենք հաղթող են դուրս եկել: Սա նախ ասում եմ՝ կոռեկտ չէ այն տրամաբանության շրջանակում, ինչ որ մենք արդեն իսկ պայմանավորվել ենք, այսինքն՝ չփնտրել հաղթողների և պարտվողների, և երկրորդը՝ ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ, Ղարաբաղի մասնակցության վրա շեշտելով և Ղարաբաղի մասնակցության հարց դնելով, մենք ընդհանրապես ֆորմատի փոփոխության հարց չենք դրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցության ֆորմատը ընդհանրապես կասկածի տակ չէ: Հարցն այն է, թե ինչ է նշանակում այդ ֆորմատն ըստ էության: Լեռնային Ղարաբաղը շատ երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ և ԵԱՀԿ Մինսկի խմբի  ձևավորման առաջին փուլից Ղարաբաղի մասնակցությունը եղել է բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում, և այս առումով մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դնում»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է բանակցություններին Արցախի մասնակցության հարցը: «Արդյոք մենք լրջորեն փաստարկե՞լ ենք այդ տեսակետը, իհարկե, լրջորեն փաստարկել ենք: Արդյոք այս հարցի վերաբերյալ կողմերը եկե՞լ են համաձայնության, իհարկե, չեն եկել համաձայնության, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այդ հարցը քննարկումներից դուրս եկավ, ոչ, չի նշանակում: Սա նշանակում է, որ այդ թեմայի շուրջ մենք քննարկումները պետք է շարունակենք, և սա շատ կարևոր է բանակցություններն ընդհանրապես արդյունավետ դարձնելու համար»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ բացի նախկինում հնչած փաստարկներից,  ցանկանում է ևս մեկ փաստարկ բերել: «1998 թվականից բանակցային գործընթացում Ղարաբաղը ներկայացված է եղել: Որովհետև մենք հիմա շատ դեպքերում ասում ենք, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից 1998 թվականից հետո դուրս է մղվել: Այո, ֆորմալ առումով այդպես է,  բայց 1998 թվականից մինչև 2018 թվականը Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավված է եղել, որովհետև բանակցային գործընթացում Հայաստանը  ներկայացրել են մարդիկ, ովքեր իրենց կենսագրության ինչ-որ փուլում եղել են Ղարաբաղի լիդերներ և կարող էին նաև ինչ-որ առումով այդպես համարել: Համենայնդեպս, Ղարաբաղի ժողովուրդը կարող էր համարել, որ ինքն այդ բանակցային գործընթացում ներկայացված է: Հետևաբար, մեր փաստարկն այն է, որ մինչև 1998 թվականը և դրանից հետո Ղարաբաղը ներկա է եղել բանակցային գործընթացին և հիմա, ձեզ հայտնի հանգամանքներից բերումով, այն փաստի բերումով, որ ես ծնունդով ղարաբաղցի չեմ և Ղարաբաղի լիդերներից մեկը չեմ եղել իմ կենսագրության որևէ փուլում, ստացվում է, որ ահա  հիմա Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից: Այն, ինչ ասվել է նախկինում, ասվել է նաև Վիեննայում, և մենք ունենք շատ լուրջ փաստարկների բազա: Ես չեմ ցանկանում մանրամասները քննարկել, ընդամենը ցանկանում եմ ասել, որ, իհարկե, օրակարգի այդ կետն արձանագրվել և ամբողջ ծավալով քննարկվել է Վիեննայում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ասել էր, որ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պետք է որոշակի պարզաբանումներ ստանա՝ որպես բանակցային գործընթացում նոր մարդ: «Արդյոք այս հարցը բարձրացվե՞լ է, իհարկե, բարձրացվել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկման, ինչպես նաև համանախագահների մասնակցությամբ քննարկման ժամանակ: Արդյոք այս փուլում կարո՞ղ ենք ասել, որ այդ պարզաբանումները ստացված են, և մենք մեր հարցերի պատասխանները ստացել ենք: Ոչ, որովհետև դրանք շատ ծավալուն հարցեր են և մի քննարկման ընթացքում, դժբախտաբար, հնարավոր չէր այց հարցերի պատասխանները ստանալ: Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ հետագայում պետք է  քննարկվի, և մենք այս հարցերի քննարկումը ինչ-որ տեղ և ուղիղ տեքստով պատվիրակել ենք նաև մեր արտաքին գործերի նախարարներին քննարկումների համար, և, իհարկե, նաև համանախագահների հետ պետք է շարունակենք այս թեմայով քննարկումները»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ ամբողջական ծավալով քննարկվել են նաև հանրությունները խաղաղության նախապատրաստելու առումով իր բերած փաստարկների բազան. «Եվ նաև այս համատեքստում է, որ մենք որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել հումանիտար ոլորտում փորձել իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն հումանիտար քայլերի առումով, խաղաղության համար, բանակցային գործընթացի դրական ֆոնի համար: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս առումով շատ կարևոր է, որ համատեղ հայտարարության տեքստի մեջ հղում եղավ ոչ միայն Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլև արձանագրվեց, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի և առավել ուժեղացվի: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այս թեմայով մենք արդեն ամեն ինչ արել ենք: Ոչ, իհարկե, չի նշանակում, բայց նշանակում է, որ այն գործընթացը, որ սկսվել էր զինադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, վերահաստատվում է, և մենք ըստ անհրաժեշտության պետք է առավել մանրամասն քննարկենք, թե էլ ինչ քայլեր պետք է ձեռնարկենք կամ ընթացիկ իրավիճակը ինչպես պետք է առավել համապատասխանեցնենք հրադադարի ռեժիմին»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի մեկնաբանությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններում կան հին, իներցիոն տեքստեր, որոնք չեն արտահայտում այն նոր մթնոլորտը, որ կա բանակցություններում: «Ես կարծում եմ, որ մենք նոր մթնոլորտ, նոր իրավիճակ, նոր ասելիք ունենք բանակցություններում, նոր հեռանկարներ և նոր ըմբռնումներ ունենք, և անհասկանալի է, թե ինչու պետք է ադրբեջանական կողմը խուսափի կամ վախենա այդ ճշմարտություններն ընդունելուց: Այս ճշմարտությունները չեն նշանակում կողմերից որևէ մեկի հաղթանակ կամ որևէ մեկի պարտություն: Երբ Ղարաբաղն ընդգրկվի բանակցություններում, արդյոք դա կլինի ադրբեջանական կողմի պարտությո՞ւն, իհարկե ոչ, որովհետև չի կարող որևէ բանակցություն լինել արդյունավետ և բերել կարգավորման, եթե այդ բանակցային գործընթացում կամ ընդհանրապես հակամարտության կարգավորման վրա էական ազդեցություն ունեցող որևէ կողմ դուրս է մնում բանակցային գործընթացից: Ես այս մեկնաբանությունների անհրաժեշտությունը տեսա Ադրբեջանի մեր գործընկերների մի շարք մեկնաբանություններին ծանոթանալով: Ես չեմ ուզում որևէ գնահատական տալ այդ մեկնաբանություններին, պարզապես ուզում եմ, որ մենք մնանք այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք ենք բերել մեր հանդիպումների ընթացքում, իսկ այդ շրջանակներն արձանագրված են Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունում»,- եզրափակեց Փաշինյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգում
Ամենադիտված