Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Շոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ Փաշինյան Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն 

Տոնոյանն ասաց՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արթուր Եղիազարյան

Տեսանյութեր

Օրերս Նյու Յորքում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց՝ «Տարածքներ խաղաղության դիմաց» արտահայտությունը վերաձևակերպվել է՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը ողջունելի է համարում Պն նման կեցվածքը։ ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Եղիազարյանը նշեց, որ ձևաչափը ադրբեջանական թյուրքերին ու նրանց աջակիցներին ուղղված յուրօրինակ «հանգիստ նստե՛ք տեղներդ» էր։Картинки по запросу ռազմական փորձագետ արթուր եղիազարյան

 

«Տոնոյանի խոսքը ռազմատենչ չէր, ինչպես մեկնաբանում և փորձում են շահարկել ադրբեջանական մամուլն ու Հայաստանի որոշ անձինք։ Իրականում սա խաղաղության պահպանման լավագույն արձագանքն էր Պնախարարի կողմից։ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը մեզ նետված մարտահրավեր-շանտաժ-ակնարկ էր, որը նշանակում էր՝ տվեք տարածքներ, որ խաղաղություն ունենաք, այլապես՝ պատերազմ կստանաք։ Այդ կարգախոսի դիմաց, նախարարը նոր մոտեցում դրեց, այսինքն, ոչ թե նոր պատերազմ մեր կողմից, այլ՝ եթե մեզ պարտադրեն նոր պատերազմ, ուրեմն կկորցնեն ավելի շատ տարածքներ։ Նախարարի վճռական կեցվածքը ողջունելի էր, հատկապես որ շարունակելով խոսքն ասաց, որ պետք է գրոհային ստորաբաժանումները մեր բանակում ավելացնենք։ Տոնոյանը, կողմնակից լինելով խաղաղության, ուղղակի հասկացրեց՝ հանգիստ նստեք տեղներդ, պատերազմով մեզ չեք վախեցնի, հակառակը՝ հանկարծ մտքներովդ անցնի պատերազմի, նոր հարձակման լեզվով մեր հետ խոսել` ոչ միայն չենք վախենում, այլ հակառակը, այնպես դաս կտանք, որ ոչ միայն կզղջաք ձեր անխոհեմ քայլի համար, այլ՝ նորանոր տարածքներ կկորցնեք։ Այսինքն՝ ձեր հարձակմանն այսուհետ ոչ թե պաշտպանությամբ կդիմակայենք, այլ՝ կանցնենք միանգամից հակահարձակման։ Այսինքն, այն իր բնույթով հարձակվողական չէր և բխում էր պաշտանությունից»,- ասաց Եղիազարյանը։

Նշենք, որ Տոնոյանի հայտարարությունը հաջորդեց Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Իրադարձությունների հաջորդականության միջև ինչ-որ կապ տեսնո՞ւմ է՝ հարցին ի պատասխան Եղիազարյանն ասաց, որ միանշանակ ասել չի կարող, քանի որ տեղեկության պակաս կա․ «Կարծում եմ՝ մեկը մյուսին չխանգարող գործընթաց էր։ Արցախի խնդրի խաղաղ կարգավորումը միայն բանակցությունների միջոցով է հնարավոր և դրա զարգացումը նաև Պնախարարի խոսքն է՝ եթե փորձեն այլ լեզվով խոսել, ապա կստանան պատասխան։ Սակայն, ըստ հրապարակված տեղեկությունների, ակնհայտ երևում էր նաև, որ չի քննարկվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի փաստաթղթերը, որոնք սահմանի վերահսկման, տեխնիկական վերազինման և զինադադարի պահպանման մասին էին։ Փաշինյան-Ալիև բանակցությունների և Պաշտպանության նախարարի հայտարարության կապը այստեղ կարելի է տեսնել։ Քանի որ Սանկտ Պետերբուրգում և Վիենայում եղած առաջարկների շուրջ քննարկումներ չեն եղել, նշանակում է, որ ամեն պահին Ադրբեջանը կարող է խախտել կարգը, ուստի դրան հետևել է Պաշտպանության նախարարի խոսքը, որը հստակ հասկացնում է հակառակորդին՝ այլ լեզվով չփորձեք խոսել»,- նշեց Եղիազարյանը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլար
Ամենադիտված