«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը 

Ամեն հաջողակ կնոջ կողքին էլ հաճախ կա խելոք տղամարդ. Նունե Սարգսյան

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանն իր թոռնուհի Սավաննայի հետ շուտով լույս է ընծայելու «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» գիրքը, որը հինգից տասներկու տարեկան երեխաների համար է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագահի տիկին Նունե Սարգսյանն անկեղծացել է, թե որտեղից է գալիս սերը գրելու և ստեղծագործելու հանդեպ, պատմել է այն մասին, թե ինչպես է ստեղծագործում վեցամյա թոռնուհու հետ, կիսվել է իր երազանքներով ու հետաքրքիր դրվագներ պատմել կյանքից:

 -Տիկին Սարգսյան, Ձեր հայրը լրագրող է, մայրը՝ ուսուցչուհի: Դուք բանասեր եք, գրում եք, նաև նկարում: Ընտանեկան մթնոլորտը նպաստե՞լ է ձեր մասնագիտական նախասիրությունների ձևավորմանը:

 Ամեն երեխայի և դեռահասի վրա ազդում է ընտանեկան մթնոլորտը և ընտանիքի ճաշակը։ Ընտանիքում է, որ ես ստացա աշխատանքի հանդեպ վերաբերմունքը, սովորեցի ժամանակս ճիշտ օգտագործել և ծույլ չլինել։ Իմ շուրջը բոլորը աշխատում էին։ Պապիկս, օրինալ, «Արմենպրես»-ի թարգմանիչն էր։ Հիշում եմ, որ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարների երկար  ճառերը ռուսերենից հայերեն թարգմանելու համար նա գիշերները մնում էր հիմնարկում՝ ապահովելով առավոտվա մամուլում ճառերի հայերեն տպագրությունը։

Մեծացել եմ գրքերի ու թատրոնի մասին զրույցներ ականջ դնելով, արվեստի համաշխարհային գանձերը մեր տան գրադարանում ուսումնասիրելով։ Ինձ համար մեծ ուրախություն էր, երբ հյուրեր էինք ունենում։ Ամեն հյուր իր կերպարն ուներ, ամեն հյուր իր պատմություններն ուներ, որոնք անչափ հետաքրքրում էին ինձ։ 

 -Հոդվածներ, ակնարկներ եք գրել մշակութային գործիչների մասին: Այդ շրջանի գործունեության ի՞նչ հետաքրքիր դրվագներ են տպավորել Ձեզ:

 -Լոնդոնի թատրոններից մեկում բեմադրվեց Ազնավուրի ստեղծած մյուզիքլը ֆրանսիացի նկարիչ Անրի դը Թուլուզ Լոթրեկի մասին։ Արմենն ու ես գնացինք առաջնախաղին և շատ հավանեցինք։ Լոթրեքը պոստիմպրեսիոնիզմի հայտնի նկարիչներից է։ Նա ազնվական ընտալիքից էր և հիվանդությունների պատճառով հաշմանդամ էր և տրվել էր արվեստին։ Նրա գործերում շատ են կրկեսում  աշխատող կանայք՝միակ կանայք, որ չէին խորշում նկարչից։ Ահա այդ դրաման էր պատկերված մյուզիքլում ՝ Ազնավուրի հիանալի երգահանության միջոցով։

Ներկայացումից հետո ճաշեցինք Ազնավուրի հետ, շնորհավորեցինք նրան և մաղթեցինք, որ ներկայացումը երկար տարիներ լինի բեմում։

Ավաղ, Ազնավուրի «Լոթրեք» մյուզիքլը դադարեցվեց մի քանի ամիս հետո։ Պատճառն ինձ հայտնի չէր։ Թերևս այդ գեղեցիկ օպերետը բեմադրվեց սխալ տեղում, սխալ ժամանակ։ Չէ՞որ Անգլիայում այս ժանրը մեծ մրցակցություն ունի։

Արմենն ու ես ներկա էինք նաև վերջին ներկայացմանը և Ազնավուրի համար այդ տխուր օրը կիսեցինք նրա հետ, սփոփեցինք և հուսադրեցինք՝ ասելով, որ անպայման պետք է կրկնել բեմադրությունը։ Մենք նաև զրուցեցինք Ջավախքի Ախլցխա քաղաքի մասին, որտեղ ծնվել են Շառլի հայրը և իմ մայրը։  Այդպես մեր միջև ավելի սերտ բարեկամություն ստեղծվեց։ Ես ակնարկ գրեցի «Լոթրեք»-ի մասին, որը տպագրվեց Երևանում՝ «Առավոտ»  թերթում և սփյուռքի հայկական մամուլում։

Ազնավուրը հրաշալի երաժշտություն էր գրել։ Գուցե հայ բեմադրիչները գտնեն «Լոթրեք» մյուզիքլը և կրկին  բեմադրեն, քանի որ գեղեցիկ և հետաքրքիր  ստեղծագործություն է։

 -Բոլորս Շառլ Ազնավուրին գիտենք  ոչ միայն որպես հրաշալի ստեղծագործողի, փայլուն երգահանի և մեծ հայի, այլև որպես սրտացավ ու բարի մարդու: Դուք առիթ եք ունեցել անձամբ ճանաչել նրան. հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն էր Ազնավուրը առօրյա հարաբերություններում:

 -Ազնավուրը շատ մարդկային անձնավորություն էր՝ առանց փառասիրության, առանց ձևականությունների։ Նա հանգիստ էր և հավասարակշռված ընկերների շրջապատում։ Նա համաշխարհային մեծության հասած դեմք էր, սակայն ամեն ինչ նրա մոտ ներդաշնակ էր, առանց որևէ ցուցամոլության։ Կեղծ նոտաներ չէի տեսնում նրա մեջ մեր զրույցներում։ Հիացած եմ Ազնավուրով՝ որպես պոետ ու երգիչ, որպես մարդ և որպես հայ։

 -Չեմ կարող չանդրադառնալ  հեքիաթներին, որոնք  գրում եք: Ե՞րբ և ինչո՞ւ որոշեցիք ստեղծագործել մանուկների համար:

 -Ստեղծագործել եմ յոթ տարեկանից, որն ինքստինքյան ստացվեց։

Հետագայում  գրում էի խորհրդային մանկապատանեկան թերթերի և ամսագրերի համար, շատ ակտիվ էի դպրոցի գրական խմբակում։ Հեքիաթներ միշտ գրել եմ, սակայն հրատարակվել եմ 2005 թվականից։ Այդ հարցում ինձ քաջալերեց ամուսինս։ Ես թերահավատ էի, բայց Արմենն ինձ վստահեցրեց, որ հատկություն ունեմ երեխաների հետ խոսելու և նրանց պատգամներ հաղորդելու։

 -Նշեցիք, որ հեքիաթների միջոցով պատգամներ եք ցանկանում փոխանցել  երեխաներին: Որո՞նք են այն հիմնական   արժեքները, որոնց կարող են ծանոթանալ փոքրիկ ընթերցողները ձեր ստեղծագործությունների շնորհիվ:

 -Կյանքը փոխվել է՝ բարդացել է և արագացել։ Ամեն ինչ տարբեր է, քան առաջ։ Այն, ինչ մեր երեխաներն են հիմա   անում, մենք երազում էինք, կամ կարդում էինք գիտաֆանտաստիկ գրքերում։ Համակարգչային, հեռուստատեսային տեղեկատվության քանակը երեխաների համար էապես մեծացել է, և այս պայմաններում  կարևոր է դարձել պահպանել մարդկային պարզ արժեքները։ Հեքիաթներիս միջոցով փորձում եմ երեխաներին բարություն և սեր  փոխանցել՝ ընտանիքի, աշխատասիրության, ընկերնասիրության, համարձակության, իրար օգնելու կարևոր արժեքները սերմանել նրանց մեջ։

 - Եթե չեմ սխալվում, պատրաստվում եք հեքիաթների նոր ժողովածու լույս ընծայել: Կբացե՞ք փակագծերը:

 -«Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» ստեղծել եմ թոռնիկիս՝ Սավաննայի հետ։ Նա վեց տարեկան է։ Մենք պատմություններ էինք հորինում այս երկու կերպարների մասին և, ի վերջո, որոշեցինք գրքի վերածել այն։ Սավաննան նկարազարդեց գիրքը, որը լույս կտեսնի շատ շուտով՝ Լոնդոնում, ինչպես նաև Երևանում՝ անգլերեն և հայերեն։

 - Սավաննան Հայաստանո՞ւմ է ապրում:

 -Մենք ունենք երկու որդի՝ Վարդանը և Հայկը։  Վարդանն ամուսնացած է և ունի երեք զավակ։ Որդիներս աշխատում են Լոնդոնում։ Հիմա թոռնիկներս այստեղ են՝ Երևանում։ Ամրապնդում են իրենց հայերենը և մաթեմատիկան։

 

-Խոսեցիք Լոնդոնի մասին… Հարցազրույցներից մեկում նշել եք, որ  սիրում եք Հայաստանը, բայց Լոնդոնի նման հրաշալի քաղաք աշխարհում չկա: Որքան գիտեմ, բավականին ցրտաշունչ քաղաք է, «Ֆորսայթների պատմությունը» ընթերցելուց հետո հասկացա, որ սառը ու հաշվենկատ մարդիկ են անգլիացիները: Այդ քաղաքի հատկապես ի՞նչն է ձեզ գրավում: Որո՞նք են այնտեղ անցկացրած տարիների ամենահիշարժան ու հետաքրքիր իրադարձությունները:

 Ո՜չ Լոնդոնը և ո՜չ էլ Փարիզը այլևս ցրտաշունչ քաղաքներ չեն. հավանաբար կլիմայական փոփոխությունների հետևանքով։

Լոնդոնը ինձ համար հրաշալի է նրանով, որ այն համաշխարհային մշակույթի կենտրոն է։ Բազմազան ընտրություն կա համերգների և ՝ օպերաների, բալետների և կինոդիտումների,  դասախոսությունների և ցուցահանդեսեսների: Աշխարհի լավագույն երաժիշտները ձգտում են ելույթ ունենալ Լոնդոնում, լավագույն նկարիչները ձգտում են ցուցադրվել այնտեղ:

Այս բոլորով հանդերձ, Երևանն է իմ քաղաքը և իմ սիրա՜ծ քաղաքը։

 -Դժվարությա՞մբ թողեցիք Լոնդոնը:

 -Ես շատ հաճախ եմ ճամփորդել եմ և ապրել տարբեր քաղաքներում։ Բոլոր տարիների ընթացքում եկել եմ Երևան, որն իմ տունն է։

 -Բազմաթիվ քաղաքական գործիչներ շեշտում են, որ չէին կարող լուրջ հաջողությունների հասնել, եթե իրենց կողքին բանիմաց և նվիրված կին չլիներ: Դուք ի՞նչ դերակատարություն եք ունեցել Արմեն Սարգսյանի ձեռքբերումներում:

 - Համաձայն եմ։ Սակայն կարծում եմ, որ ամեն հաջողակ կնոջ կողքին էլ հաճախ կա խելոք տղամարդ։

 -Մի առիթով ասել եք, որ շատ երազանքներ եք զոհել հանուն ընտանիքի բարեկեցության: Ինչի՞ մասին եք երազում այսօր:

-Երազում եմ, որ Հայաստանում երեխաները լինեն առողջ ու զվարթ, կրթություն ստանան և մասնագիտություն ձեռք բերեն, որ ընտանիքները լինեն բարեկեցիկ և երջանիկ, որ երբեք չլինի պատերազմ։

 -Շուտով մոտենում է ապրիլի 7-ը՝ մայրության և գեղեցկության տոնը: Ի՞նչ կմաղթեք կանանց:

 Մայրության ու գեղեցկության տոնի առիթով մաղթում եմ մեր կանանց առողջություն և երջանկություն։

Սիրելի կանայք, ձեր աչքերի փայլը, ձեր ժպիտը, ձեր քաջալերանքը ամուսնուն և երեխաներին, ձեր զրնգուն ձայնը և ուրախ ծիծաղը վարակում է բոլորին։ Ուստի շարունակենք լինել ուժեղ, լավատես և կենսունակ հայ նոր սերունդը կրթելու համար։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրո
Ամենադիտված