Արտակ Զեյնալյանը՝ ԱԱԾ-ի կողմից ֆեյքերի վերահսկման մասին
Իրավունք
Եթե այդ ֆեյքերի գրառումներում կան ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներ, ապա այդ համատեքստում, այո՛, հասցեատերը ԱԱԾ-ն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ-ն ճիշտ հասցեատերն է, որ պետք է վերահսկի ֆեյքերին:
Հարցին, թե ԱԱԾ-ի միջամտությունն ինչի համար է, եթե կա ոստիկանություն և դատախազություն, Զեյնալյանը պատասխանեց. «Եթե ազգային անվտանգության խնդիր կա, այդտեղ նրանք բոլորն էլ նախաքննություն, հետաքննություն իրականացնելու լիազորություններով օժտված մարմիններն են»:
Դիտարկմանը, թե չի կարծում, որ սրանով վնաս կհասցվի խոսքի ազատությանը, որովհետև շեշտադրվում է, որ մարդը համացանցում իրավունք ունի անանուն գրառում կատարի և տեղեկություն տարածի, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Անանաուն գրառումներ և տեղեկատվություն տարածելը մի բան է, դրանով խաթարել ազգային անվտանգությունը կամ մարդու պատիվն ու արժանապատվությունը վիրավորելը մեկ այլ բան է»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան