Մի ժամանակ մարդիկ բողոքում էին, որ Գյումրին չեն կառուցում, հիմա բողոքում են, որ կառուցում են. Փաշինյանը զայրացավ
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակից։ Վարչապետն այդ փողոցով սկսեց քայլել էլենտրագնացքով Գյումրի ժամանելուց հետո։
Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է վերանորոգվող փողոցը գտնվում տեղաշարժվելու համար անբարենպաստ վիճակում։
«Մի ժամանակ մարդիկ բողոքում էին, որ Գյումրին չեն կառուցում, հիմա բողոքում են, որ կառուցում են, նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ։ Հայաստանի շինհրապարակների մեծ մասը վերածված է աղբանոցի»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը քաղաքապետին հորդորեց խնդիրը լուծել փողոցի վերանորոգման նախագծի ճարտարապետներին ու պատասխանատուներին աշխատանքային խորհրդակցության հրավիրելու միջոցով։
«Կհրավիրեք ճարտարապետներին, նրանց, ովքեր աշխատում են ու կասեք, որ երբ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ քաղաքի կյանքը պետք է կանգնի։ Անցանելիությունը պետք է ապահովել։ Այս ճանապարհով պետք է հարսանիքներ անցնեն»,- նշեց վարչապետը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան