Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Հրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավոր Ինչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրը Օրվա խորհուրդ. նոյեմբերի 21 Երեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասին Հայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ Դեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերային «Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Աբրահամյան Իրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համար Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում 

Թե ինչ եղավ հետո, երբ դպրոցի տնօրեն նշանակվեց Լոռու մարզպետի քոլեջի դասընկերուհին

Հասարակություն

Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցում այսօր վաղ առավոտից դասադուլ է։ Դպրոցի աշակերտները, ծնողները, ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ բողոքելով տնօրենի նշանակումից:

Տնօրենի հաստիքի համար հայտարարված մրցույթի մեծ թվով մասնակիցներից միայն երկուսն են անցել 2-րդ փուլ․ երկար տարիներ դպրոցում փոխտնօրեն աշխատած Մարիետա Հարությունյանը հավաքել է 4, իսկ Կարինե Մարգարյանը՝ 3 միավոր: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են՝ թեև վերջինս ավելի քիչ ձայն է հավաքել, սակայն նշանակվել է հենց նա, քանի որ Լոռու մարզպետի ծանոթն է։

ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը թեև փորձեց շրջանցել հարցը, սակայն ի վերջո հաստատեց պնդումները․ «Մրցույթին մասնակցած անձանցից մեկը եղել է մարզպետարանի աշխատակից, մյուսը՝ քոլեջի՝ իմ դասընկերուհիներից մմեկը, ևս մի քանիսն ուղղակի ծանոթներ են, սակայն դա ոչինչ չի նշանակում։ Տնօրեն նշանակել է փոխվարչապետը, քանի որ մրցույթում հաղթող չէր ճանաչվել»,-ասաց նա։

Ճշտող հարցին՝ տնօրեն նշանակված Կարինե Մարգարյա՞նն է եղել քոլեջի իր դասընկերուհին, մարզպետը դրական պատասխան տվեց։

Նշենք, որ դպրոց են ժամանել մարզպետարանի կրթության վարչության պետ Ռաֆայել Հարությունյանն ու աշխատակիցները։ Հսկողություն էին իրականացնում իրավապահները։ Բողոքող ծնողներն ու աշակերտները վանկարկում էին Մարիետա Հարությունյանի անունը՝ ցանկություն հայտնելով, որ հենց նա զբաղեցնի տնօրենի պաշտոնը։

Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանն էլ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ անօրինական ոչինչ չի եղել․ «Հանձնաժողովի 8 ներկայացուցիչներից 2-ը ծնողխորհրդից էին, 2-ը մանկավարժական խորհրդից, 2-ը մարզպետի նորկայացուցիչ, 1-ը համայնքի, 1-ը՝ նախարարության լիազորված անձը։ Ծրագրերը ներկայացնելուց հետո փակ քվեարկությամբ ձայն է տալիս մասնակիցներին, եթե մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարում 5 ձայնի շեմը, իրականացվում է  2-րդ փուլ, որտեղ առավելագույն ձայներ քավաքած թեկնածուների միջև կատարվում է նոր քվեարկություն, եթե այս դեպքում էլ ոչ ոք 5 ձայն չի հավաքում, մասնակիցների թղթերն ուղարկվում է փոխվարչապետին, ով ուղարկել է Մարգարյան Կարինեի թեկնածությունը, որի հետ էլ մարզպետը աշխատանքային պայմանագիր է կնքել»,- ասաց նա։ 

Վարչության պետի կարծիքով՝ ցույցը ինչ-որ մեկի կողմից ուղղորդված է և միտում ունի տապալել դասապրոցեսը․ «Մյուս թեկնածուն շարունակում է կատարել փոխտնօրենի գործառույթները, և աշակերտներն ու ծնողները նրան չեն տեսել տնօրենի պաշտոնում, հետևաբար, ինձ համար անհասկանալի է, թե երեխայի համար ի՞նչ տարբերություն՝ ով է տնօրենը։ Հետևապես, ես տեսնում եմ ուղղորդում երեխաներին և ծնողներին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ուսուցչական աշխատակազմը տնօրենի նշանակումից որևէ դժգոհություն չունի:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա
Ամենադիտված