Ձերբակալվել է «Դուխով Հայաստան» ֆեյք էջի օգտատերը. Արթուր Վանեցյան
Իրավունք
ԱԱԾ-ն չի պայքարում ֆեյքերի դեմ, պայքարում է այն օգտատերերի դեմ, որոնց հայտարարություններում կա հանցակազմ։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին:
«Երեկ արդեն ձերբակալվել է մեկ օգտատեր՝ «Դուխով Հայաստան» էջի օգտատերը։ Քրեական գործի վարույթը գտնվում է Գլխավոր դատախազությունում։ Օգտատերի ձերբակալվել է ազգային, կրոնական, ռասայական խտրականություն տարածելու համար»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու