Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայում
Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ին Գյումրի կատարած շրջայցի ընթացքում այցելել է նաև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազա։
Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունից, ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության անդամները ծանոթացել են «Մեծ ամրոց» ռազմավանի զինծառայողների առօրյային, այցելել «Պատվո բլուր» ու «Ռազմական փառքի» հուշահամալիրներ, զորամասի թանգարան ու Սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու տաճար։
Ռուսական ռազմական միավորման հրամանատարությունը ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությանը ծանոթացրել է միավորման ստեղծման պատմության, նրա կառուցվածքի, ժամանակակից զինվորական տեխնիկայի ու սպառազինության հետ։
Այցի ավարտին Նիկոլ Փաշինյանի պատվիրակության անդամները, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպանության, ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության ներկայացուցիչները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են տեղադրել խորհրդային զինվորների ու ԽՍՀՄ կրկնակի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձաններին։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր