Բոլոր երեխա ունեցողները պետք է մտահոգվեն. Տիգրան Ուրիխանյան
Բլոգոսֆերա
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր մասնակցեցի ԱԺ֊ի պարտեզում այլասեռությունների դեմ պայքարող մարդկանց ցույցին։ Հստակ համոզված եմ՝ գոնե բոլոր նրանք, ովքեր երեխա ունեն, պետք է միանան այս պայքարին։ Ու ոչ մի թեմա հանկարծ չլինի ինչ֊որ իրավունքների մասին...
Կրկնում եմ՝ բոլոր երեխա ունեցողները պետք է մտահոգվեն։ Աստված չանի հանկարծ...
Եվ ավելացնեմ, որ բոլորիդ հետաքրքրող դեպքը ԱԺ նիստի ժամանակ չի եղել, այլ հասարակական լսումների ընթացքում, հետևաբար ոչ ես, ոչ էլ պատգամավորների մեծ մասը դահլիճում չեն եղել։ Նաև ինձ չուղղե՜լ հարցեր, թե «ո՞վ է հրավիրել», կամ «ո՞վ էր ծափահարում» կամ «ինչու՞ չանջատվեց» և այլն։ Ոչ նրանք, ոչ մյուսները ինձ չեն հետաքրքրում, այլ մեկ բան է հետաքրքրում՝ իմ հայրենիքում նման երևույթներ չեն քարոզվելու, իսկ քարոզվելու դեպքում հայտարարվելու է պատերազմ։ Ավելի լավ է , որ մտածեք՝ովքեր են պատրաստ միանալու պայքարին»։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը