Հորդանանի «Յուզբաշյան-Կյուլպենկյան» վարժարանի սաները Հրանուշ Հակոբյանի հյուրն էին
Սփյուռք
Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Հորդանանի «Յուզբաշյան-Կյուլպենկյան» վարժարանի սաները՝ նույն վարժարանի ուսուցիչ Անի Օհանյանի ուղեկցությամբ: Վարժարանի սաները մասնակցում էին «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլին:
ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում երեխաները կիսվեցին Հայաստանում անցկացրած օրերի տպավորություններով: Նախարար Հ.Հակոբյանը անդրադաձավ «Սփյուռք» ամառային դպրոցին և հույս հայտնեց, որ Հորդանանի խմբի անդամները կմասնակցեն նաև այդ ծրագրին:
Նախարար Հ.Հակոբյանը վարժարանին նվիրեց արևմտահայերենի դասագրքեր, երեխաներին՝ հայրենասիրական երգերի ձայնասկավառակներ, իսկ Ա.Օհանյանը իրենց վարժարանի կողմից ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրեց Պետրա ժայռափոր քաղաքի քանդակ:
Հանդիպումն անցավ բավականին ջերմ և անկեղծ մթնոլորտում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան