Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Մեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին 

«Հռետորական հարց` ճի՞շտ ենք արել, թե՞ սխալ». Արայիկ Հարությունյանը Մաղավուզի հանքի մասին տեղեկություն է հրապարակել

Բլոգոսֆերա

Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքի ծրագիրը մինչեւ պատգամավորի հայտարարությունները եղել է Արցախի եւ Հայաստանի կառավարությունների կողմից իրականացված ոչ հրապարակային նախագծերից մեկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով Մաղավուզի քարածխի հանքի թեմայով Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հայտարարություններին։

Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, գրել է.

«Արձագանքելով Մաղավուզի քարածխի հանքի թեմայով ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի անպատասխանատու հայտարարություններին, որպես նախկին վարչապետ՝ հանգամանալից կանդրադառնամ ծրագրի նախապատմությանը, որպեսզի բոլորի համար պարզ լինի իրականությունը:

 Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքի ծրագիրը մինչեւ պատգամավորի հայտարարությունները եղել է Արցախի եւ Հայաստանի կառավարությունների կողմից իրականացված ոչ հրապարակային նախագծերից մեկը: Ուստի, առիթն օգտագործելով, կհորդորեի մեր քաղաքական ուժերին, հատկապես նորաստեղծ եւ ընդդիմադիր, նման հարցերում սեփական քաղաքական շահը վեր չդասել պետական շահերից եւ ականջահաճո հայտարարությունների համար անզգույշ քայլեր չանել:

2010թ.-ին, երբ ակտիվ քննարկվում էր Հայաստան ներկրվող գազի գնի թանկացման հարցը, որը բացասական հետեւանքներ էր ունենալու մեր հայրենիքի ողջ էներգետիկ համակարգի վրա, այլընտրանքային էներգիայի աղբյուրի առաջարկման համար Արցախի կառավարությունը սկսեց քննարկել Մաղավուզի քարածխի հանքի շահագործման հարցը: Մենք դիտարկել ենք Խորհրդային տարիներին կատարված ուսումնասիրությունները, որոնց համաձայն՝ հանքում առկա է մոտ 4 մլն տոննա C1 եւ C2 եւ 7 մլն տոննա P1 (եւս 2 մլն տոննա P2) կատեգորիաների հանքանյութ: Հանքանյութի արդյունահանման եւ հարստացման դեպքում հնարավոր է այն օգտագործել ինչպես կոշտ վառելիք ջեռուցման համար, այնպես էլ Երեւանի՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված ջէկ-ում էլեկտրաէներգիա ստանալու համար:

Որպես ներդրող՝ մեզ դիմել է Հայկ Արամի Խաչատրյանը՝ ներկայացնելով համապատասխան ներդրումային ծրագիր: Այն հավանության արժանանալուց հետո 2010թ.-ին նա Արցախում գրանցել է «Հասա ՍՊԸ»-ն (հետագայում վերանվանել է «Հասա Գրուպ»): Հ. Խաչատրյանը մի քանի տարիների ընթացքում կատարել է միլիարդների հասնող ներդրումներ՝ ինչպես որոնողահետախուզական լրացուցիչ աշխատանքների կազմակերպման, այնպես էլ հանքի հարակից տարածքում կառուցելով հարստացուցիչ ֆաբրիկա՝ զինված արդի սարքավորումներով:

Դրան զուգահեռ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կատարել է ուսումնասիրություն Մաղավուզի քարածխից նավթ ստանալու համար: 2015թ.-ի վերջին, լաբորատոր պայմաններում ունենալով դրական արդյունք եւ հաստատելով, որ հանքավայրից կարող ենք ստանալ ավելի քան 400 հազար տոննա կամ շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի նավթ, համալսարանում ձեռնամուխ եղան դրա օգտագործման սխեման մշակելուն, որն այսօր արդեն պատրաստ է: Սակայն 2016թ.-ի ապրիլյան պատերազմը ստիպեց մեզ վերանայել Մաղավուզի քարածխի հանքի շահագործման հարցը, քանի որ, եթե գազի գնի նվազումը ձեռնտու չէր ներդրողին հանքանյութի արդյունահանման համար, ապա նավթի արտադրության հնարավորությունը, կարծում եմ, ինքներդ եք հասկանում՝ պետք է որ գայթակղիչ լիներ:

Ի դեպ, նշեմ, որ Գերմանիայում 1920-ական թվականներից քարածխից նավթ ստանալու տեխնոլոգիան արդեն լայն կիրառում էր ստացել: Այն մեծ ծավալով արտադրվում էր նաեւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Ներկայումս այս ուղղությունը ինտենսիվ զարգանում է նավթի մեծ պաշարներ ունեցող Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Չինաստանի նավթարդյունաբերության մեջ էական տոկոս է կազմում: Հատկանշական է, որ Չինաստանում առկա հանքերի եւ Մաղավուզի հանքի քարածուխները գրեթե նույն ցածր կալորիականությունն ունեն:

Ուստի, հաշվի առնելով հնարավոր պատերազմի, շրջափակման եւ ճգնաժամային այլ իրավիճակներում հայտնվելու հավանականությունը, ԱՀ եւ ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել, որպես պետպահուստ, կոնսերվացնել Մաղավուզի քարածխի հանքը: Այստեղ նույնպես դասեր ենք քաղել մեր անցյալից։ Հիշողություն ունեցողները կհիշեն 1990-ական թվականներին մեր հայրենակիցների վիճակը, երբ ջեռուցման համար արդեն տան մանրատախտակն էին քանդում-այրում, իսկ նավթամթերքի պակասից անասելի դժվարություններ էինք կրում թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական կյանքում։ Ավելին, կարող ենք անգամ շատ հեռուն էլ չգնալ եւ հիշել 2008 թ․ օգոստոսյան ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, երբ Հայաստանում արդեն սպառվում էին նավթամթերքի պաշարները։ Այս է պատճառը, որ «Արցախի ներդրումային հիմնադրամը» թողարկել է ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ պարտատոմսեր, որոնց տեղաբաշխման գործում աջակցել է ՀՀ կառավարությունը: Արդյունքում ներդրողից այն գնել ենք առանց պետական բյուջեից մեկ դրամ անգամ ծախսելու։

Ինչ վերաբերում է Գագիկ Բախտամյանի անունը իմ անձի հետ կապելուն, ապա ասեմ, որ այս շղթայում այն հերթական սադրանքն է: Նշված անձը, այո, իմ համադասարանցին է, սակայն «Հասա Գրուպ»-ում աշխատում էր ընդամենը որպես անվտանգության ծառայության աշխատակից, եւ հետագայում վաճառքի հետ կապված գործարքը հեշտացնելու համար ներդրող Հայկ Խաչատրյանն ինքն է ընտրել այդ ձեւաչափը՝ ստեղծել նոր կազմակերպություն նրա անունով:

Սա է իրականությունը, որի մասին ժամանակին հարցի վերաբերյալ ոչ հրապարակային պարզաբանում հնչեցնելու պատրաստակամություն էի հայտնել Հայկ Խանումյանին, սակայն նրա կողմից պատասխան չի եղել:

Հ.Գ. Ինչ ունենք այսօր… մի ընկերություն, որը կարող է ճգնաժամային իրավիճակներում հաշված օրերի ընթացքում Արցախը եւ Հայաստանը ապահովել՝

•             կոշտ վառելիքով, որի արժեքը կլինի առնվազն 120 մլն ԱՄՆ դոլար (4 մլն տոննան բազմապատկենք նվազագույն գնով՝ 1 տոննան 30 ԱՄՆ դոլարով (փայտանյութի գնով)),

•             հեղուկ վառելիքով, որի արժեքը, արդեն նշեցի, կլինի 200 մլն ԱՄՆ դոլար,

•             էլեկտրաէներգիայով, եթե տեղափոխենք Երեւանի ջեկ:

Այսպիսով, մեզ կհաջողվի մեր միասնական հայրենիքի էներգետիկ համակարգը տեւական ժամանակով անկախ դարձնել արտաքին գործոններից:

Հիմա հռետորական հարց եմ տալիս. ճի՞շտ ենք արել, թե՞ սխալ…»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար)Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)
Ամենադիտված