Քաղաքական մեծամասնության կառավարությունը պետք է ազատ լինի որոշելու իր կառուցվածքը. Հովհաննես Մանուկյան
Բլոգոսֆերա
Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հետևելով Ազգային ժողովում կառավարության կառուցվածքի՝ նախարարությունների ցանկի նախագծի քննարկումներին և վերլուծելով այս հարցում նախընթաց պրակտիկան, կարելի է հանգել հետևյալ շատ հստակ եզրակացությունների՝
- Կառավարության կառուցվածքի տրամաբանությունը ուղղակիորեն բխում է կառավարության ծրագրից, քանզի այդ ծրագրի իրականացմանը կոչված գործիք է ընդամենը․
- Կառավարության կառուցվածքը չի կարող դիտարկվել և քննարկվել կառավարության ծրագրից անկախ և դրա տրամաբանությունից դուրս․
- Կառավարության կառուցվածքի նախագիծը Ազգային ժողովին պետք է ներկայացնի վարչապետը, այլ ոչ արդարադատության, կամ այլ նախարար, քանզի սա ողջ տնտեսությանն առնչվող հարց է, և տրամաբանական է այն ներկայացնել օրենսդրին կառավարության ծրագրի հետ միասին․
- քաղաքական նոնսենս է, իսկ իրավական առումով՝ թերի սահմանադրական կարգավորում, երբ տեսականորեն ու պրակտիկորեն հնարավորություն է ստեղծված հաստատել կառավարության ծրագիրը և միաժամանակ մերժել կառավարության կառուցվածքի վերաբերյալ գործադիրի առաջարկը (...չի կարող կառավարության ծրագիրը համեմատվել ոլորտային կարգավորման օրենքների հետ, և կառավարության կառուցվածքին հավանություն չտալը կառավարության վստահության հարցադրում է)․
- Քաղաքական մեծամասնության կառավարությունը պետք է ազատ լինի որոշելու իր կառուցվածքը և պատասխանատու լինի հավանության արժանացած ծրագրի արդյունավետ իրականցման, և ոչ թէ իր ներքին կառուցվածքի համար։
Հետևաբար, հաշվի առնելով վերը նշված տրամաբանությունը և նկատի ունենալով, որ Սահմանադրությունն այս հարցում չի տալիս բավարար ճկունություն, անհրաժեշտ է սույն խնդիրն արձանագրել որպես առաջիկա սահմանադրական փոփոխությունների կարևոր դրվագներից մեկը»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան