Ուկրաինայում կատարվեց այն, ինչ-որ Հայաստանում էր կատարվել
Բլոգոսֆերա
Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հին համակարգերն իրենց սպառել էին, մարդիկ փոփոխություն են ցանկանում ու իրենց ձայները տվեցին անօրակարգ պոպուլիստներին ու անկեղծորեն պետք է ընդունենք, որ պոպուլիստներն դրանում մեղավոր չեն, նրանք ընդամենն առիթից օգտվում են։ Պատճառներն ավելի խորքային են։
Հայերն ու ուկրաինացիները գաղափարական, ու եթե կուզեք քաղաքակրթական առումով չկողմնորաշված ու պետական ճգնաժամի մեջ հայտնված հանրություններ են։
Տարբերությունը միայն ձևի մեջ է, Հայաստանում ժողովրդի ուղղակի միջամտությամբ է փոխվել իշխանությունը, որից հետո այն ֆիքսվել է ընտրությունների ժամանակ, իսկ Ուկրաինայում՝ միանգամից ընտրությունների միջոցով ու իրենց բախտը այս անգամ բերել է, իրենք առանց արյան չեն կարողանում բունտ անել։
Քաղաքակրթական ու աշխարքաղաքական ճեղքվածքներում գտնվող երկրներ են ու իրենց բախտը հանձնել են մերժողներին, սակայն ինչ են ուզում, իրենք էլ չգիտեն՝ աջ գնան - ձախից են հարված ստանալու, ձախ գնան՝ աջից, տեղում կանգնած մնան՝ ստանում են ճահիճ։
Սակայն մեկ բան պարզ է. պոպուլիզմը ապագա չի, դա ընդամենը ժամանակավոր իշխանություններ են»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)