Սբ. Հարության տոնի օրով Հայաստանում եկեղեցի է փլուզվել
Բլոգոսֆերա
Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սբ. Հարության տոնի օրով Հայաստանում եկեղեցի է փլուզվել:
Սա Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին է, որ այսօր է փլուզվել: Գիտե՞ք ինչից է փլուզվել: Հավատքի բացակայությունից, անտարբերությունից, մեղքից: Ու ահա, Աստված մեզ ու աշխարհին նշան է ուղարկում: Ավագ շաբաթով Փարիզի Աստվածամոր Տաճարը: Քրիստոսի սբ. Հարության տոնի օրով մի հեռավոր գյուղի եկեղեցի, որ կառուցվել է հավատքով, ու փլվել անտարբերությամբ: Ժողովուրդ, խնդրում եմ, մի անտեսեք այս բաները: Ամեն մեկդ ձեզ հարց տվեք, ձեր հարաբերությունն ինչպես է ձեր խղճի հետ: Ինչպե՞ս է Քրիստոսի հետ: Ամեն մեկդ հարցրեք, ինչպես ապաշխարել»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)