ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» 

«168 ժամ». Նոր գրոհ է կազմակերպվում

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Երեկ Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր տնտեսագիտական ֆակուլտետի դասախոսական կազմի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Կրթության եւ գիտության (ԿԳ) նախարար Արայիկ Հարությունյանը։ Ուշագրավ էր այն, որ նախագահությունում, ուր նստած էին վարչապետ Փաշինյանն ու ԿԳ նախարարը, բացակայում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Վերջինս, ինչպես նշել էին լրատվամիջոցները, վարչապետին չէր դիմավորել անգամ ԵՊՀ մուտքի մոտ։

168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իր բացակայությունը վարչապետի հետ հանդիպմանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել էր, որ «Դա տնտեսագետների հետ, եւ ոչ միայն՝ Համալսարանի, հանդիպում-գիտաժողով է։ Այո, ներկա չեմ այդ հանդիպմանը, դե, օրենքն է այդպես՝ ոչ բոլոր հանդիպումներին եմ ես լինում»՝ հավելելով, որ որեւէ խնդիր չկա։ Այնուամենայնիվ, որքան էլ Ա. Սիմոնյանը հերքի անհերքելին, ակնհայտ է, որ իր եւ կառավարող քաղաքական ուժի եւ, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած լարված հարաբերություններն են ԵՊՀ ռեկտորի՝ այսօրվա հանդիպմանը ներկա չլինելու պատճառը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ՝ արդեն շուրջ մեկ տարի է, որ իշխանությունները փորձում են բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով հասնել Արամ Սիմոնյանի պաշտոնանկությանը, սակայն վերջինս բազմիցս հայտարարել է, որ ինքնակամ հրաժարական չի տալու։ Իշխանությունների համար տարատեսակ ճնշումներից՝ Ջորջ Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Ռեստարտ» ուսանողական շարժման ակցիաներից, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ապարդյուն ստուգումներից, ամենատարբեր պաշտոնյաների մակարդակով անվանարկումներից հետո միակ ելքը մնում էր Ա. Սիմոնյանին հոգաբարձուների խորհրդի նիստում անվստահություն հայտնելու միջոցով պաշտոնանկ անելը, սակայն դա էլ չպսակվեց հաջողությամբ, քանի որ նշված նիստում չհաստատվեց այդ օրակարգը, ու ռեկտորը շարունակեց պաշտոնավարել։

Արամ Սիմոնյանը հրաժարական չներկայացրեց անգամ այն բանից հետո, երբ վարչապետը Կառավարության նիստում, բացահայտորեն ակնարկելով Արամ Սիմոնյանին, ասաց. «Մենք պետք է շատ հստակ ասենք՝ օրինակ, էն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները Նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, եւ մենք չպետք է վախենանք էդ դիրքորոշումը ասել»՝ մոռանալով, որ Հայաստանում բուհերն ինքնակառավարվող մարմիններ են, եւ վարչապետը չի կարող նշանակել կամ ազատել նրա ռեկտորին։ Եվ ահա, Կառավարության՝ 168.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ նոր գրոհ է պատրաստվում կազմակերպել ԵՊՀ-ի եւ Արամ Սիմոնյանի դեմ, եւ դրա համար մինչ բուն հարձակումն ամրացնում է թիկունքը։ Հոգաբարձուների նախորդ նիստից հետո Կառավարությունը եւ Փաշինյանն անձամբ են դժգոհել, որ տապալվել է Սիմոնյանին պաշտոնանկ անելու իրենց պլանը, քանի որ Խորհրդի՝ Կառավարության ու ԿԳ նախարարության կողմից ներկայացված ոչ բոլոր անդամներն են իրենց հնազանդ պահել ու հլու կամակատարներ չեն դարձել իրենց ձեռքին։ Հիշեցնեք, որ, թերեւս, ակնարկը վերաբերում է մասնավորապես, «Վիվասել ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մուսայելյանին, ովքեր այդ նիստի ընթացքում չեն ապահովել Ա. Սիմոնյանի պաշտոնանկության իրականացումը։

Կառավարության նույն աղբյուրների տեղեկացմամբ՝ այժմ ԵՊՀ կառավարման խորհրդի կազմում փոփոխություններ են նախատեսվում, եւ բոլոր այն անդամները, ովքեր ոչ լոյալ դիրքորոշում են որդեգրել ու չեն ենթարկվել Կառավարության ու վարչապետի կամքին, կհեռացվեն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից, ու այդ կազմը կհամալրեն յուրայիններով, այսինքն՝ իշխանությունների գործողություններին հլու-հնազանդ մարդկանցով։ Դա կարվի այն նպատակով, որ Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը երկրորդ փորձից գոնե հաջողվի հասցնել իրենց համար դրական ավարտին։ Եթե առաջիկայում նման զարգացումներ լինեն, ապա սա կապացուցի, որ բուհերում ոչ մի ակադեմիական ազատություն չկա, դրանց կառավարման խորհուրդները նախկինից շատ ավելի անազատ ու քաղաքականացված են եւ կախված Կառավարության կամքից (ինչպես նախկինում ընդդիմադիր Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանություններին), եւ Կառավարությունը, փաստորեն, ընդամենն ամիսներ առաջ հաստատած իր Խորհրդի կազմում «ստիպված» նորից փոփոխություններ պետք է անի, որ էլ ավելի հնազանդ կազմով հասնի իր ցանկությունների բավարարմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգում
Ամենադիտված