25-ամյա վարորդը Toyota Corolla-ով բախվել է գետնանցումի պատին. կան վիրավորներ
Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Հայրապետյանը իր վարած Toyota Corolla մակնիշի 70 NR 707 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Ալեք Մանուկյան թիվ 2/1 հասցեում գտնվող «Նովելլա Հոլլ» ռեստորանային համալիրի դիմացի գետնանցումի պատին։
Վթարի հետևանքով վարորդ Ն. Հայրապետյանը, ուղևորներ՝ 24-ամյա Դավիթ Թադևոսյանը և 15-ամյա Գ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Ա. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկաններն ավտոմեքենայի մեջ՝ վարորդի կողքի դռան պահոցում, հայտնաբերել են գարեջրի բացված շիշ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)