Սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի դեսպանին
Սփյուռք
Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:
Նախարար Հ.Հակոբյանը, ողջունելով դեսպանին, ընդգծեց Քուվեյթի իշխանությունների ջերմ վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ: Նախարար Հ.Հակոբյանը և դեսպան Ալ-Քաբանդին քննարկեցին Երևանում «Քուվեյթահայ համայնքի օրեր» ծրագիր իրականացնելու, քուվեյթահայ համայնքի պատմության մասին գրքի տպագրության, «Հայերի հետքը Քուվեյթում» ֆիլմի նկարահանման հնարավորությունները:
Անդրադարձ եղավ կրթական, մշակութային և տնտեսական համատեղ միջոցառումներ իրականացնելու հեռանկարներին: Դեսպան Ալ-Քաբանդին մասնավորապես նշեց, որ Հայաստանը բավականին գրավիչ է զբոսաշրջիկների համար:
Հանդիպման ավարտին կողմերը միմյանց հանձնեցին հուշանվերներ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան