Դամասկոսում անհայտ պայմաններում հայ տղամարդ է սպանվել
Սփյուռք
Երեկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում անհայտ պայմաններում հայ տղամարդ է սպանվել: Այս մասին Lurer.com-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Սպանվածը մասնագիտությամբ ոսկերիչ 48-ամյա Անդրանիկ Արզվալջյանն է։
Հիշեցնենք, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են: Այնտեղ մինչ օրս բազմաթիվ հայեր կան, ովքեր շարունակում են մնալ ռազմական գործողությունների էպիկենտրոնում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան