Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Միակողմանի տոմս՝ Լոս Անջելոսի գլխավոր հյուպատոսին. մի խումբ սփյուռքահայեր

Սփյուռք

Կյանքում, սովորաբար, կան դեպքեր, որոնց վրա կարող ես աչք փակել, դեպքեր էլ կան, որոնց վրա իրավունք չունես աչք փակելու, քանի որ աչք փակելով խթան ես հանդիսանում է՛լ ավելի խորացնելու բացասական երևույթները, ինչպիսիք, այսօր կատարվում են սփյուռքում՝ Լոս Անջելեսում: Տարաբնույթ տեսակի իրադարձություններ են կատարվում համայնքում, որոնց վրա գրեթե աչք է փակում Լոս Անջելեսի ՀՀ gլխավոր հյուպատոս պրն Գրիգոր Հովհաննիսյանը: Լինելով ի պաշտոնե կարևոր անձ՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ, նա անտեսում է համայնքին, իսկ ավելի կոնկրետ՝ Լոս Անջելեսում բնակվող ՀՀ քաղաքացիներին: Գրեթե երեք տարուց ավելի է, ինչ պրն. Հովհաննիսյանը «կառչել» է հյուպատոսական աթոռին՝ ոչինչ չանելով համայնքի համար, բացառությամբ իր էքսցենտրիկ պահվածքով աչքի ընկնելուց՝ շենքից շենք թռչելով:

Նախկինում հյուպատոսարանը գտնվում էր 50 N. La Cienega փողոցի վրա Beverly Hills քաղաքում: Վերջինիս հայտնվելուն պես տեղափոխվեցին 1000 N. Central Ave՝ իբրև թե մոտ լինեն հայաշատ Glendale քաղաքում ապրող հայրենակիցներին: Այնուհետև կրկին տեղափոխվեցին 346 N. Central Ave. Glendale, ինչպես լոսանջելեսահայերն են ասում՝ «ռուսական բաղնիք» հիշեցնող կարմիր շենք: Մեր հյուպատոսը կարծում էր՝ շենքից շենք թռչելով և մոտ լինելով հայաշատ Glendale-ի հայությանը կատարում էր դիվանագիտական իր գործունեությունը՝ միաժամանակ ցանկապատելով «Հայի Տուն» կոչված շենքի շուրջբոլորը:

Տեղին է հիշել, ինչպես ժողովուրդն է ասում. «Մինչև չգա վերջինը՝ չի հիշվի առաջինը»: Ականջդ կանչի պրն. Լիլոյան, պրն. Մկրտումյան:

Գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանը համայնքի երիտասարդների, Գրողների միության, մտավորականների, լրագրողների և վերջապես համայնքի բնակչության հետ հանդիպելու ցանկություն չունի:

Այս տարիների ընթացքում նա անգամ հանդես չեկավ հեռուստատեսությամբ, բացառությամբ մի դեպքի, երբ վերջերս հանդես եկավ ARTN-SHANT հեռուստաընկերությամբ՝ մի ինչ-որ հերթական անհետաքրքիր հաղորդման շրջանակում: Սկզբից մինչև վերջ կոնսպեկտիվ իր ելույթում նա ասում էր «… Մի՛ գոռգոռացեք, Հայաստանին ամոթանք մի՛ տվեք, «շենքիս» առաջն էլ բողոքի ակցիա մի՛ կազմակերպեք…»:

Պրն հյուպատոսը մոռացել էր, որ ապրում ենք ազատ դեմոկրատական մի երկրում, որտեղ խոսքի ազատության սահմանափակումներ չկան, բայց ինքը իր ելույթով սահմանափակեց լոսանջելեսահայության խոսքի, մտքի և իր «շենքի» առաջ կանգնելու ազատությունը:

Հայաստանի վերջին իրադարձությունների ցասումն ու զայրույթը փոխանցվել է սփյուռքում ապրողներիս: «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետևանքով մահացած Վահե Ավետյանի ողբերգական մահը ցնցեց լոսանջելեսահայությանը: Տեղի ունեցան և դեռ կլինեն բողոքի ակցիաներ Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի առջև:

Հուլիսի 5 -ին կազմակերպած ակցիայի ժամանակ կազմակերպիչները հաշվի չէին առել այն հանգամանքը, որ չորեքշաբթի՝ հուլիսի 4 -ին, Միացյալ Նահանգների Անկախության տոնն է, իսկ հաջորդ օրը՝ ՀՀ Սահմանադրության, որի պատճառով երկու օր փակ էր լինելու, իսկ ուրբաթ աշխատանքային օրը ինչու էր փակ՝ պարզ չէր: Եթե Սահմանադրությունը հստակ ասում է, որ Հայաստանում ոչ աշխատանքային օր է և դա տարածվում է անգամ մեկ այլ երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչական գործնեության վրա, դա խնդիր չէ՝ ըստ սահմանադրական գործող օրենքի ընթացակարգի:

Խնդիրն այն էր, որ Լոս Անջելեսի հյուպատոսությունը ոչ հեռուստատեսությամբ, ոչ էլ մամուլով նախապես չէր իրազեկել համայնքի բնակչությանը, որ չեն աշխատելու մի քանի օր: Հասկանում ենք, որ գլխավոր հյուպատոսը շատ զբաղված գրաֆիկով, անհոգնում մեղվի նման, օրն ի բուն աշխատում է հանուն իր բարեկեցության, հանուն իր անձնական բիզնեսների և ժամանակ չուներ նման հայտարարությամբ հանդես գալու, բայց իր փոխարեն կարող էր անել մամուլի խոսնակը՝ Լիլիթ Սեդրակյանը, որը նույնպես ներկայացնում է իշխանական Հ1 հեռուստաընկերությունը Լոս Անջելեսում: Երկու տեղից սնվում է, երկու տեղից աշխատավարձ ստանում, արձակուրդայինի ժամանակ անվճար երթևեկում, բայց արդյունքում Լիլիթ Սեդրակյանը ոչ մի բան էլ չի անում, որպես մամուլի խոսնակ: Բա մեղք չէ, երկու դժվար աշխատանք եք վերջինիս տվել, ինչպես կհասցնի:

Պատկերացնում եք, այդ օրերին Աստված մի արասցե՝ վատ դեպք պատահեր Հայաստանում ապրող որևիցե մեկի ընտանիքին և Լոս Անջելեսում ապրող իր բարեկամը, ընտանիքի անդամը, չէր կարող Հայաստան մեկնել, եթե ունենար անձնագրի ժամկետի վավերացման և վիզա ձեռք բերելու խնդիր, այն դեպքում, երբ, հյուպատոսական կազմը տեղյակ չէր պահել հանրությանը, և մի քանի աշխատանքային օր փակ էր եղել հյուպատոսարանը:

Վստահ ենք, որ Գ. Հովհաննիսյանը, որպես դիվանգիտական կորպուսի ներկայացուցիչ էքստերիտորիալության հիմունքներից ելնելով իրեն շատ ճոխություններ է թույլ տալիս հանուն իր անձնական շահի՝ վնասելով և անտեսելով համայնքը: Շատ հաճախ, երեկոները հյուպատոսարանի կողքով անցնելիս նկատում ենք, որ մեր գլխավոր հյուպատոսը շենքի ետնամասում վրան է խփել և այնտեղ կերուխում է կազմակերպել՝ որոշ կազմակերպությունների պատասխանատուների, բազմաթիվ մեծահարուստների հետ: Միթե հարիր է հյուպատոսական շենքում, բոլորի աչքի առջև անձնական բնույթ կրող հավաքներ կազմակերպելը, այն էլ՝ վրանի տակ:

Ի դեպ՝ զարմանալի է, որ հյուպատոսարանում չես կարող հանդիպել հյուպատոսական ծառայության ոչ մի գնացուցակի, օրինակ՝ անձնագրի ժամկետի վավերացման, նոր անձանգիր ստանալու, լիազորագիր հաստատելու և այլն: Ումից ինչ գին ասեք՝ չեն վերցնում:

Սա դեռ ոչինչ: Հուլիսի 13-ին Գլենդել քաղաքում ՀՀ հյուպատոսության շենքի առաջ կրկին բողոքի ակցիա կազմակերպվեց՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Այս անգամ շենքը փակելը կամ էլ շենքից բացակա լինելը անխուսափելի էր հյուպատոսի համար: Գ. Հովհաննիսյանը, այդ օրը շենքում էր, բայց իր քաղաքացիների համար հասանելի չէր: Բողոքի ակցիայի կազմակերպիչները ցանկություն ունեին բաց նամակ փոխանցելու գլխավոր հյուպատոսին, բայց, վերջինս, արհամարեց հանրությանը: Հյուպատոսարանի աշխատակիցներից ինչ որ մի անհասկանալի կերպար դուրս եկավ և ասաց, որ միայն մեկ հոգի կարող է ներս մտնել նամակը հանձնելու հյուպատոսին՝ միաժամանակ «զինաթափելով» անձին արգելեց տեսախցիկ և հեռախոս իր հետ վերև բարձրացնելու: (Տես՛ http://ttmbt.com/nemets-rubo/2012/07/14/111/ 10:31 հատված)

Հասկանալի է, որ կազմակերպիչները գուցե նախoրոք պետք է ժամադրություն վերցնեին հյուպատոսի հետ հանդիպելու և իրենց նամակը փոխանցելու համար՝ ըստ ՀՀ սահմանադրության գործող օրենքի ընթացակարգի, բայց այդ կետը նույնպես բաց էր թողնվել Գ. Հովհաննիսյանի կողմից, երբ քանի օր առանց զգուշացման փակել էր հյուպատոսարանի դռները ՀՀ քաղաքացիների առաջ:

Անկախ ձեր զբաղեցրած դիրքից, առանց հաշվի առնելու Ռուսաստանում գործարար Վեհամի աղջկան կնության ձեզ առնելու հանգամանքը, Ֆլեշ Բարսեղի սանիկը լինելու գործոնը, Հայաստանում սուրճի սեփական բիզնես և Լոս Անջելեսում սեփական շենքեր ունենալու հանգամանքը՝ առաջինը բարեխղճորեն կատարեք ձեր դիվանագիտական աշխատանքը, այլ ոչ թե կրեատուրա պահվածքով գլորեք ձեզ սահմանված ժամանակից ավելի ժամանակահատվածը՝ հանուն ձեր բարօրության:

Ակնառու է, որ իմպոզանտ անձ եք, լավ կրթություն եք ստացել, անթերի տիրապետում եք մի քանի օտար լեզուների, օժտված եք լավ բանականությամբ, բայց այս ամենը չեք ծառայացնում Լոս Անջելեսում դիվանգիտական աստիճանին հարիր իմպերատիվ դիվանագետի ձեր կոչմանը: Այս ամենի մասին քաջատեղյակ լինելով՝ ՀՀ Արտաքին Գործերի նախարար Է. Նալբանդյանը ձեր ժամկետային հաստիքը երկարացրեց այն պարզ պատճառով, որ առջևում ՀՀ նախագահական ընտրություններին նախագահի վերընտրման գործընթացում օգնություն ակնկալելու սփյուռքի «ստավկան» կարող են ձեզ վրա դնել՝ մոռանալով այն փաստը, որ սփյուռքում սեր ու հարգանք չեք վայելում:

Լոսանջելեսահայությունը դիմում է ՀՀ արտգործնախարար պրն. Է. Նալբանդյանին խնդրանքով՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին անհապաղ ետ կանչելու, և պահանջում իր տեղը նշանակել բարեխիղճ դիվանագետի, ով կփորձի մտածել համայնքի խնդիրները, հաշվի կառնի ՀՀ քաղաքացիների խնդրանքները և կաշխատի համայնքում վերացնել առկա որոշ ներքին խմորումներն, և որպես համայնքի հեգեմոն՝
չի՛ անտեսի և հանդիպումներ կունենա տեղի հայկական կուսակցությունների, պառակտված կազմակերպությունների, տարանջատված եկեղեցական թեմերի պատասխանատուների հետ՝ գաղթականի ցուպը ձեռքին հայությանը սփյուռքի ուծացման եզրից դուրս հանելու նպատակով:

Սփյուռքի անունից դիմում ենք Արմավիա ընկերությանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին տրամադրել Լոս Անջելես-Երևան թռիչքի ետդարձի միակողմանի տոմս, իսկ տոմսի գումարը գանձել «Հայաստան» Համահայկական Հիմնադրամից:

Մի խումբ սփյուռքահեր

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված