Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը Շարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ Իրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարել Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները «Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Ջեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանել 

Բնական ընտրություն, թե՞ պլան B

Աշխարհը շարժվում է «բնական ընտրության» մոդելով. հաղթում է ուժեղագույնը, վերանում է ցանկացած թույլ էակ։ Սա է բնության օրենքը` տեսակի պահպանության ու լավագույն որակների զարգացման համար։

Վերջին տասնամյակներում գիտության արագընթաց զարգացումը խախտել է բնության այս օրենքը։ Այսօր հիվանդն ու թույլը հավասար քայլում են առողջի ու ուժեղի կողքին, և երկիր մոլորակի բնակչության թիվը գնալով ավելանում է։

Շատ երկրներում արդեն չեն կարողանում կերակրել իրենց բնակչությանը և տեղի է ունենում միգրացիա, ծաղկում է արհեստական սննդի ստեղծման շուկան։ Շատերս ենք տեղյակ պոլիէթիլենից պատրաստված ձվի, մսի, հացի, բրնձի ու այլ սննդատեսակների մասին։

Երկիր մոլորակն ավելի շատ բնակչություն կարող է տանել, բայց այսօր այն կանգնած է CO2-ի, գլոբալ տաքացման, օզոնային շերտի դեֆեկտների հիմնախնդիրների առջև, որոնք անհանգստացնում են «աշխարհի տերերին»։

«Աշխարհի տերերը» հասկանում են, որ դրա պատճառը մարդկանց թվի անվերահսկելի ավելացումն ու տեխնոլոգիական աննախադեպ զարգացումն են։ Նրանք սկսում են միջոցներ ձեռնարկել այս պրոցեսներն իրենց ձեռքը վերցնելու համար։

Ծագում են «պատահական» պատերազմներ նախկինում եղբայրական պետությունների միջև։ Բուսնում են համաճարակներ` նոր, անհայտ հարուցիչներով, որոնք խլում են հազարավոր մարդկային կյանքեր։ Ավելանում է չբերությունը, նվազում են ամուսնությունները, բարձրանում է մահացության ցուցանիշը բոլոր տարիքային խմբերի մոտ։ Ավելի հաճախ ենք լսում արատավոր երեխաների ծննդյան լուրը։ Շատ հիվանդություններ երիտասարդանում են։ Ավելանում են դեղամիջոցների ու պատվաստանյութերի օգտագործման ցուցումները և նվազում է դրանց կիրառման տարիքը։ Լայն տարածում են գտնում թմրամիջոցները և սեռական շեղումները։

Երիտասարդները համոզմունք են ձեռք բերում, որ ընտանիք կազմելն ու երեխա ունենալը սխալ է ու սահմանափակում է իրենց ազատությունները։

Նրանց հավաքում և սովորեցնում են «իրավունք», «ազատություն», «սեռ», «հանդուրժողականություն» բառերն այլափոխված տարբերակով` փոքրիկ ռոբոտների նման նրանց դասավորելով «աշխարհի տերերի» ցանկալի ուղեգծի վրա։

Այս ամենը ստիպում է մարդկային ցեղին հետ գալ «բնական ընտրության» դաշտ, որտեղ միշտ հաղթում է ուժեղը. նա, ով խելացի էր, գրագետ ու չտրվեց այլոց մանիպուլյացիաներին, նա, ով առողջ էր, ու չվնասվեց դեղամիջոցներից և պատվաստանյութերից, նա, ով պատերազմի միջով անցավ ու չկոտրվեց, նա, ով չփոխեց իր սեռն ու համոզմունքները, նա, ով հոգեպես դիմագրավեց բոլոր արհավիրքներին։

Իհարկե, կան մարդիկ, ովքեր ունեն տարբեր ֆիզիկական արատներ, այդ թվում նաև՝ գենետիկ մակարդակով։ Սակայն, այդ մարդիկ, տեղյակ լինելով «աշխարհի տերերի» ծրագրերին, փորձում են ընտրյալ դառնալ` ծառայելով «բնական ընտրության» ծրագրին։ Նրանց չի կանգնեցնում անգամ պատկանելիությունը որևէ ազգին։ Նրանց միջից, հատուկ դասընթացների միջոցով, ջնջել են շատ բարոյական ու կրոնական արժեքներ։ Նրանք հավատում են, որ ընտրյալ են, սակայն մոռանում են, որ դավաճաններին, ազգություն ու պատմություն չունեցողներին բոլորն են արհամարհում. օգտագործելուց հետո նետում են պատմության գարշահոտ աղբանոցը` պիտակավորելով որպես «ազգի դավաճան»։

Ես հավատում եմ, որ հայ ազգն այն ուժեղ ու ընտրյալ ազգերից է, որը պետք է դիմագրավի այս բոլոր արհավիրքներին։ Նա պետք է շարունակի իր գոյությունը` չնայած ամեն կողմից ու ամեն օր տեղի ունեցող հարձակումներին։

Ես փորձում եմ իմ ուժերի ներածին չափով բացատրել, տեղեկացնել, տեղ հասցնել յուրաքանչյուր հայի այն վտանգների մասին, որոնք այսօր ողջ աշխարհն են պարուրել։

Ես նաև գիտակցում եմ, որ անզոր եմ «բնական ընտրության» առջև, և բոլոր այն մարդիկ, ովքեր ի զորու են հասկանալու իմ բարձրաձայնումները, իմ ահազանգերը, իմ կոչերը, կկարողանան դիմակայել։ Իսկ այն մարդիկ, ովքեր այդպես էլ «խուլ» մնացին, ցավոք, ընկան «բնական ընտրության» ու «աշխարհի տերերի» մսաղացի մեջ։

Ես հավատում եմ, որ իմ հայ ազգը հաղթանակած է դուրս գալու այս սարսափելի հորձանուտից։ Մնալու ենք քիչ, բայց ուժեղ։ Պատահական չէ, որ դարեր շարունակ հայի գենը փոփոխության չի ենթարկվել։

Պահպանե՛նք մեր ինքնությունը։

 

Մարինա Խաչատրյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումները
Ամենադիտված