Գետիկ գետն անցնելիս կոտրել էր ոտքը․ փրկարարները քաղաքացուն տեղափոխել են մյուս ափ
Հասարակություն
ԱԻՆ «911» ծառայությանն ասյօր՝ հունիսի 30-ին, ժամը 13:57-ին տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին Գետիկ գետն անցնելիս կոտրել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն պատգարակով տեղափոխել են գետի մյուս ափ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)