Երևանում կկապամոնտաժվի Երվանդ Քոչար փողոցի հետիոտնային անցումներից մեկը Եվրոպայում բացահայտել են դեռահաս վարձու մարդասպաններ հավաքագրող հանցավոր ցանց Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 3-ին ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի դիմելու հիմնական կանոնները Թու-թու-թու, նորմալ ընթանում են նիստերը մինչև հիմա. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) Կոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ. դատարան է հանձնվել 44 քրեական վարույթ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի ՖԻՖԱ-ն կարող է խոչընդոտել «Ռեալի» նոր տրանսֆերը ՈՒՂԻՂ․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը Սևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով Իսպանիայում հուլիսին շոգի պատճառով մահացությունը կրկնապատկվել է Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավոր 

Հայաստանից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր թիկունքին: ՀՀ դատախազության 101-ամյակին և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մարդ Հայաստանի Հանրապետությունում պետք է զգա, որ ինքը մեր երկրում պաշտպանված է այնպես, ինչպես կայացած ընտանիքներում են պաշտպանված զգում: Սա չափազանց կարևոր առաքելություն է, և այդ առաքելության մեջ դատախազությունն ունի առաջնորդող դերակատարում»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ իրավունքը ՀՀ-ում այլևս էլիտար շնորհ չպետք է լինի. «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ այս ուսադիրները և համազգեստը կրող մարդիկ անմնացորդ ծառայում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքին՝ անկախ նրա կարգավիճակից, սոցիալական դիրքից, ծագումից, ապրելու վայրից, աշխատանքից և զբաղմունքից: Այս առաքելությունը պատմական, շրջադարձային, հեղափոխական նշանակություն ունի»,- նշեց ՀՀ վարչապետը:

Վարչապետ Փաշինյանը վերջին մեկ տարվա ընթացքում դատախազության գործունեությունը գնահատում է արդյունավետ: «Վերջին մեկ տարվա ընթացքում ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ իսկապես Հայաստանի քաղաքացու դատախազությունն է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, որ Հայաստանի  իշխանության բարձրագույն կրողը՝ ժողովուրդը, դնում է նրա առաջ:  Ես ուզում եմ դատախազության բոլոր աշխատողներին շնորհակալություն հայտնել՝ նրանց կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ  առաջիկայում այդ աշխատանքը կլինի ավելի արդյունավետ, և ամեն օրվա, ամեն տարվա հետը Հայաստանի ավելի ու ավելի շատ քաղաքացիներ, բոլոր քաղաքացիները կտեսնեն, որ դատախազությունը իրենց դատախազությունն է, իրենց իրավունքի դատախազությունն է, իրենց անվտանգության դատախազությունն է, իրենց ապագան ապահովող դատախազությունն է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս առումով  անելիքը շատ հստակ է՝ հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը, ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը. «Հանցագործի տեղը բանտում է, հանցագործն ազատության մեջ պետք է հայտնվի այն պայմաններում, երբ մենք բոլորս կունենանք երաշխիքներ, որ հանրության համար նրա ազատության սպառնալիքները առնվազն կառավարելիության տիրույթում են»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության գործունեությունը պետք է    լինի առավել արդյունավետ: «Ընդ որում, կոռուպցիա ասելով՝ մենք չպետք է հասկանանք այսպես ասած նախկին, թե ներկա կոռուպցիա: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից,  թե դա թույլ է տրվել նախկինում գործած պաշտոնյանի նկատմամբ, թե թույլ է տրվում ներկայում գործող պաշտոնյայի նկատմամբ: Այս առումով մենք իսկապես անցյալի և ապագայի ճամփաբաժանի առաջ ենք կանգնած, և ես կարծում եմ, որ իրավապահ համակարգի ամենակարևոր առաքելությունը անցյալի առաջ, նաև բառիս փոխաբերական իմաստով, կարմիր լույս վառելն է, ապագայի առաջ կանաչ լույս վառելն է, և այդ ապագայի հասանելիությունը, այդ պաշտպանված իրավական, օրինական ապագայի հասանելիությունն ապահովելը»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ իրենց  նպատակադրումը հետևյալն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի դատախազության աշխատողի օրը համարի նաև իր օրը, որովհետև դատախազության բովանդակային ամենաէական գործառույթը քաղաքացիների իրավունքները, պետության շահերը պաշտպանելը և պահպանելն է:

«Վերջերս առիթ ունեցա ընթերցելու հայ լուսավորականներից Միքայել Նալբանդյանի մի հանրահայտ հոդված և այդ հոդվածից երկու նշում եմ արել ինձ համար, որ ուզում եմ հիմա մեջբերել:

««Մեջբերում առաջին՝ «Օրենքը պատժում է հանցավորը: Ասիացին տեսանում է այստեղ մի լոկ վրեժխնդրություն, բայց մենք այդ արդարացի հատուցման մեջ տեսանում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն»:  Երկրորդ մեջբերում՝ «Իրավադատության մեջ է ազգի կյանքը և այս օրենքի վերա կարող է միայն մի ազգ առաջանալ», այսինքն՝ առաջընթաց ունենալ: Մեր երկարամյա պատմության աղետալի էջերից բազմաթիվների պատճառը մեր իրականության մեջ արդարության և արդարադատության պակասն է, որը ազգը, ժողովուրդը պառակտող ամենահզոր գործոնն է, երբ մարդիկ բաժանվում են առաջին և երկրորդ կարգի, երբ իրավունքը լինում է էլիտար կիրառման գործիք:  Այս իրողությունը մեր դասական գրականության և բանահյուսության մեջ բազմաթիվ արտահայտություններ է ունեցել: Այս թեմայով բազմաթիվ պատմվածքներ կան. այս պահին ես մտաբերում եմ «Աղքատի պատիվը» պատմվածքը, որը մի օրինակ է այն մասին, թե ինչպես շարքային քաղաքացու, նյութապես անապահով քաղաքացու իրավունքները կարող են ոտնատակ արվել այն դեպքերում, երբ թվում էր, թե արդարությունը և արդարադատությունը պիտի կանգնի այդ քաղաքացու կողքին: Պատահական չէ, որ մեր իրականության մեջ դեռևս մինչև այսօր ամենատարածված ասույթներից մեկը հետևյալն է՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»:  Ցավոք սրտի, շատ երկար ժամանակ մեր իրավական համակարգը, իրավապահ համակարգը, հաճախ գործել է այս տրամաբանությամբ: Ես հատուկ մեջբերեցի դասականներին, որպեսզի իմ խոսքը ընթացիկ ժամանակի կոնյուկտուրայի համատեքստում չքաղաքականացվի: Ես ցույց տվեցի մեր դասական գրականության, պատմության համատեքստում, որ դա ամենևին էլ նոր խնդիր չէ, վերջին տասնամյակների խնդիր չէ, այդ խնդիրը շատ երկար ժամանակ, երբեմն՝ հատվածաբար, ուղեկցել է մեզ: Եվ հիմա հենց այս խնդրի լուծումն է մեր ամենակարևոր առաքելությունը, և առաջին հերթին՝ դատախազության ամենակարևոր առաքելությունը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նրա գնահատմամբ՝ հենց դատախազության և իրավապահ համակարգի գործունեության արդյունքում է, որ այդ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» ասույթը պետք է դառնա որպես թանգարանային բանահյուսական պատմություն և որևէ աղերս չպետք է ունենաք մեր այսօրվա իրականության հետ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում կկապամոնտաժվի Երվանդ Քոչար փողոցի հետիոտնային անցումներից մեկըՀուլիսին ամենաշատ թանկացած սննդամթերքը դարձել է ձունԵվրոպայում բացահայտել են դեռահաս վարձու մարդասպաններ հավաքագրող հանցավոր ցանցԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 3-ինԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի դիմելու հիմնական կանոններըԹու-թու-թու, նորմալ ընթանում են նիստերը մինչև հիմա. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 18 պաղեստինցի է սպանվելԿոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ. դատարան է հանձնվել 44 քրեական վարույթԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի ԱՀԿ-ն գնահատել է մոծակների խայթոցի վտանգըՖԻՖԱ-ն կարող է խոչընդոտել «Ռեալի» նոր տրանսֆերըԼեհաստանը պահանջում է Շենգենյան վիզայի կասեցում միգրացիոն ճգնաժամի պատճառովՀայտնի են դարձել Սանդուին Զելենսկու, Փաշինյանի և Տոկաևի նվիրած նվերներըՈՒՂԻՂ․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցըԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վրայով խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ովԻսպանիայում հուլիսին շոգի պատճառով մահացությունը կրկնապատկվել էԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավորԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակի դեպքերի թիվը հասել է 3748-իԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա տեղի ունենա մինչև ձմեռ». Զելենսկի Պակիստանը լայնածավալ ռազմական ուժեր է տեղակայում սահմանին Շոգն ու գետերի ծանծաղացումը Եվրոպայում էներգետիկ խնդիրներ են առաջացնումՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելուԽաղաղության խորհուրդը ձգտում է Գազայում լարվածության թուլացմանըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՇաքարային դիաբետ․ հիվանդություն, որի վերահսկումը կարևոր է առողջության պահպանման համարԽնդրում եմ, մի՛ արեք․ Թրամփը՝ Իրանի մասին. Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրաԻսպանիան ոստիկանությունից զեկույց է պահանջել Սեուտա ներգաղթյալների հոսքի վերաբերյալԽոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-իցԻսպանիայի ԱԳՆ ղեկավարը ապատեղեկատվությունը անվանել է Սեուտայի ​​ճգնաժամի հիմնական տարրըՔՊ-ն առաջադրել է ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՌուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական մեքենաների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը «Արարատ» անունով ինչ կա՝ վերցնում եք. վստահ եմ ՝ ունեցվածքը չէ հարցը, հարցն այդ ցուցանակներն են. Խամոյան EFE. Սեուտայում բժշկական օգնություն է խնդրել ավելի քան 1500 միգրանտԲրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ «Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՈւկրաինայի եվրաինտեգրման գործընթացը կարող է շատ երկար տևելՀենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցությունԿանիծեմ. ինչ կանի Սարիկ Մինասյանը, եթե ԱԺ–ում լարված իրավիճակ լինիՍեուտայում կարող է մնալ մինչև 5000 անօրինական ներգաղթյալԵս ու Ռուբինյանը նույն կարգավիճակն ունենք, տեղյակ չի Ռուբինյանը․ ՂազարյանԻնչպե՞ս է քվեարկելու ՔՊ–ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելիս. Վահագն ԱլեքսանյանՑուցակի վրա ես, յաշիկի վրա ես. Ռուբինյանի քվեարկությունը խախտումներով է ընթանում ըստ ՄանուկյանիԴուբայի շեյխի դուստրը նկարահանվել է Marie Claire Arabia ամսագրի համարՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլը
Ամենադիտված