Բենզալցակայաններն ու գազալցակայանները կարող են շենքի տակ էլ լինել (տեսանյութ)
ՏեսանյութերԳազալցակայանների և բենզալցակայանների նորմատիվները ոչ միշտ են պահպանվել։ Այս մասին այսօր` հուլիսի 1-ին, աշխատանքային 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։
Նա նշեց՝ գազալցակայաններն ու բենզալցակայանները մեկը մյուսից պետք է 2 կմ հեռավորության վրա լինեն. «Ապամոնտաժելը մեր ֆունկցիաների մեջ չի մտնում, մեր գործառույթից դուրս է։ Մենք տալիս ենք տվյալներ՝ նորմատիվներին համապատասխանում են, թե՝ ոչ։ Բնակելի շենքերից հեռավորության համար հատուկ միջոցառումներ են նախատեսված, որի ապահովման դեպքում դրանք կարող են անգամ շենքի տակ լինել»,֊ ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)