«Արսենալ»-ը հետաքրքրված է «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստով
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Մալկոմը հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայի առաջնությունում:
Ինչպես տեղեկացնում է As-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալ»-ը ու «Տոտենհեմ»-ը:
Լոնդոնյան թիմերի ներկայացուցիչներն առաջիկայում կսկսեն բանակցությունները 22-ամյա բրազիլացու ձեռքբերման համար:
Ավարտված մրցաշրջանում Մալկոմը կատալոնյան թիմի կազմում մասնակցել է 24 խաղի, խփել է 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2023թ-ի հունիսի 30-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան