Վերմիշյանը քաղաքաշինական բում է խոստանում, բայց չի մանրամասնում (տեսանյութ)
ՏեսանյութերՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը քաղաքաշինական բում է խոստանում, բայց թե խոսքն ինչ բումի մասին է՝ Վերմիշյանը չմանրամասնեց:
Նրա խոսքով՝ քաղաքաշինությունը ճաշակի հարց է, եկողն իր ճաշակն է թելադրում։ Քաղաքաշինությունը հիմնված է երեք փաստաթղթի վրա՝ գլխավոր հատակագիծը, տարածքի պլանավորման նախագիծը և կառուցապատման և հողօգտագործման կանոնակարգը։ Սրանց առկայության դեպքում կվերանան այն խնդիրները, որոնք կան մեզ մոտ։
«Փաստաթղթերը ֆիլտր են սխալ որոշումներ չկայացնելու համար և մենք հիմա մշակում ենք այդ փաստաթղթերը: Իրավուք չունենք անել ուրիշների սխալները»,- ասաց Վերմիշյանը:
Ըստ նրա՝ Հողերի մասին օրենքը լուրջ վերանայման խնդիր ունի, Քաղաքաշինության մասին օրենքը խմբագրվում է և այն պետք է լինի Քաղաքաշինական կոդեքս։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)