Տեխնիկական խնդիրներ՝ ԵԽԽՎ-ում, ոչինչ ավելին (տեսանյութ)
ՔաղաքականԱզգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԵԽԽՎ պատվիրակության անդամները բացատրեցին, թե ինչու է պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկել` Ռուսաստանի ԵԽԽՎ միանալու հարցին։
Պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ պատվիրակությունը ներկայացրել է իր դիրքորոշումը` դրական, իսկ Ռուբինյանի դեմ քվեարկելու պատճառը միայն տեխնիկական է։ Թե ինչու Հովհաննես Իգիթյանը չի քվեարկել, հենց ինքը` Իգիթյանն ասաց, որ դա նույնպես տեխնիկական խնդիր է եղել։
Թե ինչու այսօր Ռուբինյանը չէր եկել ասուլիսին, Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ գործընկերը կրկին գործուղման է, այս անգամ Լեհաստան։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուբինյանը կլքի իր` ԱԺ «Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի» նախագահի պաշտոնը, Պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հերքեց տարածված լուրերը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան