Հորդանանի «Սպիտակ» պարախմբի անդամներն այցելեցին Սփյուռքի նախարարություն
Սփյուռք
Հուլիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հորդանանի Ազգային մարզական միության «Սպիտակ» պարախմբի անդամներին:
Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում կայացել էր պարախմբի մենահամերգը:
ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ողջունելով մեր հայրենակիցներին, կարևորեց նրանց մասնակցությունը Հայրենիքում տեղի ունեցող միջոցառումներին ու հորդորեց «տանը» խոսել հայերեն:
Հանդիպման ընթացքում պարախմբի անդամները, շնորհակալություն հայտնելով Հայրենիքում ջերմ ընդունելության համար, կիսվեցին իրենց տպավորություններով և հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարությանը հանձնեցին հուշանվերներ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան