Տյումենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է ՀՀ երեք քաղաքացի
Հասարակություն
Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող «Toyota» մակնիշի միկրոավտոբուսի վարորդն (ծնված՝ 1988թ․) ու երկու ուղևոր (ծնված՝ 1998թ․ և 1976թ․)։ Այս մասին հաղորդում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կիրակի երեկոյան Իշիմի մայրուղում (Տյումենի մարզ) բախվել են Renault Logan-ը և Toyota միկրոավտոբուսը, կան զոհ և տուժածներ


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)