Գյումրիում շուտով կմեկնարկեն մաքսատան կառուցման աշխատանքները
Հասարակություն
Գյումրիում շուտով կմեկնարկեն Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման հյուսիսային դարպասի մեծ ծրագրի բաղադրիչներից մեկի կառուցապատման աշխատանքները։ Խոսքը Հյուսիսային մաքսատան մասին է, որի շինարարական, նախագծային նախնական էսքիզային աշխատանքները հուլիսի29-ին քննարկել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետը շրջել է տարածքում, մանրամասն ծանոթացել, խոսել տարածքի մաքրման, հարթեցման, կոմունիկացիոն ցանցի անցկացման մասին: Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից:
Գյումրիում մաքսատունն ունենալու է ավելի մեծ ենթակառուցվածք և լինելու է, այսպես կոչված, արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։ Նմանատիպ կենտրոն նախատեսվում է ստեղծել նաև Սիսիանում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)