«Ստյաուա»-«Ալաշկերտ» հանդիպման մրցավարները հայտնի են
Սպորտ
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան` «Ստյաուա» – «Ալաշկերտ» հանդիպումը կսպասարկի Սլովակիան ներկայացնող մրցավարական անձնակազմը:
Գլխավոր մրցավարն է Պետեր Կրալովիցը, ում եզրերում կօգնեն Յան Պոզորը և Էրիկ Վայսը: Չորրորդ պաշտոնյան Պավել Օչոտնիցկին է:
«Ստյաուա»– «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին Ռումինիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:
Թիմերի առաջին հանդիպմանը հայկական ակումբը պարտվել էր 0:3 հաշվով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)