Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներ Շատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասին Վարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտեն Իրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ Արաղչի Հնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա Իսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավը Առաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Իսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին Բագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին տեղակալն ու 4 ծառայողներ կանգնեցրել են դատարանի առջև. 168.am

Քաղաքական

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ, մաքսային ոլորտի պատասխանատու Շուշանիկ Ներսիսյանը իր հերթական կամայականության արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին կանգնեցրել է դատարանի առջև: Երևանի վարչական դատարանը սեպտեմբերի 11-ին կքննի «Զվարթնոցի» մաքսատան նախկին պետի հայցն ընդդեմ ՊԵԿ նախագահի: Հայցվորը փետրվարի 11-ին պաշտոնանկ արված «Զվարթնոցի» (Արևմտյան) մաքսատան փաստաթղթային հսկողության բաժնի պետ Հայկ Ֆարմանյանն է։ «Զվարթնոցի» մաքսավորն իր ազատման հիմքերը անօրինական է համարում, պահանջում է վերացնել հիմքերը, վերականգնել իրեն աշխատանքի և փոխհատուցել հարկադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար:

Ծառայության 13 տարվա աշխատակիցը, ով, ի դեպ, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության համահեղինակներից է, ԵՊՀ-ում մաքսային վարչարարության ակադեմիական կրթության հիմնադիրն է համարվում, հեղափոխության ալիքի հերթական զոհն է դարձել «սևեր-սպիտակներ» պայքարի համատեքստում: Նշենք, որ Հայկ Ֆարմանյանը ՊԵԿ նախագահի դեմ հայցով դատարան դիմած միակ տուժած ծառայողը չէ, նույն ժամանակահատվածում զուգահեռաբար դատարան են դիմել ՊԵԿ ևս թվով 4 ծառայողներ, ընդ որում՝ առանցքային դեմքեր:

168.am-ին ներկայումս հայտնի դարձած անուները 2-ն են՝ Հասմիկ Ադամյանը, Ագաթա Վարդանյանը: Նրանք բոլորը, ըստ աղբյուրի, հարկադրաբար «կամովի» ազատման դիմումներ գրած մաքսային ծառայողներ են, բոլորին համակարգից դուրս են արել նույն ձեռագրով, և կադրային ռեզերվում եղած եռամսյա շրջանում երբևէ համաժեք այլ պաշտոն չի առաջարկվել:
Նշենք, որ Հայկ Ֆարմանյանի դեպքում պաշտոնակության հիմքը հաստիքի կրճատումն է եղել, մոտիվացիան մատուցվել է ստանդարտ դարձած «կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությամբ»:

Սակայն վերակառուցման ջանքերը նոր ղեկավարությունը անզգուշորեն հետագայում չի տարածել նաև մյուս մաքսատների վրա, նոր մոդելը ներդրվել է բացառապես «Զվարթնոցի» մաքսատանը և, փաստորեն, հանուն այն բանի, որ ղեկավարող անձինք լքեն յուղալի պաշտոնները:

Ներսում ասում են՝ Հայկ Ֆարմանյանին ու մյուս ազատվածներին փորձել են զանազան մեթոդներով ճնշումների ենթարկել: Սկզբում «Զվարթնոցի» մաքսատան փաստաթղթավորման բաժնի պետ Ֆարմանյանին ու մյուս ծառայողներին բացեիբաց ասվել է, թե գլխավոր մաքսապետ Շուշանիկ Ներսիսյանը իր սեփական թիմն է ուզում հավաքել, «կլյուչևոյ պոստերում իր մարդիկ պիտի լինեն»: Ակնարկներից հետո որևէ մաքսավոր կամովի ազատման դիմում չի գրել, ղեկավարությունն անցել է նախազգուշացնող քայլերի, ծառայողները նորից անդրդվելի են մնացել: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին հարկադրանքը հոգեբանական ճնշումներն են եղել, մաքսատան պետ Անրի Վարդանյանը սկսել է բաժնի պետերին շրջանցելով՝ հանձնարարականներ իջեցնել, սակայն պետերը համառորեն շարունակել են դիմադրել հարկադրանքի նաև այս ձևին:

Եվ ահա 2018թ. սեպտեմբերից գործի դրված զանազան մեթոդներից հետո որոշվել է, ի վերջո, կառուցվածքային փոփոխության գնալ՝ միավորելով «Զվարթնոցի» մաքսատան փաստաթղթային հսկողության բաժինն ու գանձումների բաժինը: Հատկանշական է, որ մինչ օրս այդ կառուցվածքով Հայաստանի 5 մաքսատներից միայն այս մեկն է գործում, իսկ դա նշանակում է, որ մոդելն իսկապես փոխվել է հանուն մի բանի, որ պետի պաշտոնում յուրային նշանակվի: Համակարգի ներսում մինչ օրս գլխի չեն ընկնում՝ ի վերջո, ո՞ւմ համար էր այսքան ջանք թափվում, ո՞վ է նորեկ աղջիկը, որը ոլորտի հետ առնչություն չունի, սակայն մաքսատան պետ Անրի Վարդանյանն իր մարդն է համարում:

Ընդգծենք՝ Անրի Վարդանյանը «Զվարթնոցի» մաքսատան պետ է դարձել հեղափոխությունից հետո, թերևս, այն պատճառով, որ ՀՀ նախկին զինդատախազ, նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի փեսան է՝ դստեր ամուսինը, իսկ ՀԱԿ-ական Ջհանգիրյանը, ինչպես երևում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար միայն դաշնակից ու դատաիրավական համակարգի «գլխավոր բարեփոխիչը» չէ։

Բնական է, որ մաքսայինում հատկապես օդային դարպասներով փոխադրվող ապրանքների մաքսազերծման հետ գործ ունենալը, այն էլ՝ փաստաթղթային վերահսկողության ֆրոնտում, համարվում է ամենայուղոտ պաշտոններից մեկն այս ոլորտում: Բացի այդ, կա նաև վերահսկող աչքի գործոնը՝ սահմանային անցակետերում, սովորաբար, ՊԵԿ ղեկավարությունն իր համար յուրային հսկողներ է ընտրում:

Ուստի Հայկ Ֆարմանյանի դերակատարումն այս դեպքում ռիսկային էր դառնում համակարգի հեղափոխական տերերի համար: Մանավանդ, որ հեղափոխական ալիքով ՊԵԿ-ում մաքսային ոլորտը համակարգող դարձած Շուշանիկ Ներսիսյանը մինչ օրս ոլորտային իմացությամբ չի էլ փայլում:

Հիշեցնենք, մասնավոր սեկտորից միանգամից մաքսայինի պետ դարձած Շուշանիկ Ներսիսյանը (համակարգում նրան կոչում են «Նակոլկա Շուշո») իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում հաճախ է մամուլում ամենաընթերցված հոդվածների հերոսը դառնում: Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մտերմուհուն լրատվամիջոցները հիշատակում են ոլորտի օրենսդրությանը չտիրապետելու տարբեր առիթներով, դրոշի համար մաքսավորին աշխատանքից ազատելու սկանդալային դեպքով, որի ժամանակ, հիշեցնենք, Փաշինյանի վայրկենական բռնկումից անհարկի պատժվեց մաքսային շարքային ծառայողը։ Մինչդեռ գլխավոր մաքսավոր Շուշանիկ Ներսիսյանը խնայվեց, անգամ բանավոր նկատողություն չստացավ մաքսատանը՝ դրոշի հանդեպ իբր անհարգալից վերաբերմունքի համար:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներՇատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասինՎարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտենԻրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ ԱրաղչիՀնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրաԻսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավըԱռաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինԲագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՄեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելԻնչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկՄոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներՄահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե ՕրտիսըՕրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանըՄխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ինԻնչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառովՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմըՆիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետը
Ամենադիտված