Ակնալիճ գյուղում Mercedes-ը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 NL 993 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ակնալիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվելով հայտնվել դաշտում՝ բախվելով բետոնե ցանկապատին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները, քանի որ տեղեկություններ կան, որ վիրավորներից մեկը զինվորական է։ Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող