«Լիլ»-ի նախագահը հաստատել է Նիկոլա Պեպեի «Արսենալ» տեղափոխությունը
Սպորտ
Ֆրանսիական «Լիլ»-ի նախագահ Ժերար Լոպեսը հաստատել է թիմի հարձակվող Նիկոլա Պեպեի՝ Լոնդոնի «Արսենալ» առաջիկա տեղափոխությունը: «Նիկոլան ինքնուրույն որոշում է կայացրել: Կարծում եմ, տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա 24 ժամվա ընթացքում: Արժեքը գնահատվել է 80 մլն եվրո: Եթե մենք մի փոքր էլ երկարաձգեինք բանակցությունները, ապա կստանայինք նման ևս 5-6 առաջարկ: Նիկոյի և նրա գործակալի հետ զրույցից հետո մենք կանգնեցինք երկու ակումբների, երկու նախագծերի վրա, որոնք հետաքրքրում էին ֆուտբոլիստին»,- Լոպեսի խոսքն է մեջբերում French Football News-ը:
Ավելի վաղ սոցցանցում հայտնվել է տեսահոլովակ, որում Պեպեն «Արսենալ»-ի մարզաշապիկով նկարահանումների մասնակցում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան