Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Արտակարգ իրավիճակ Սևանում. Ի՞նչ է կատարվել Արտակարգ դեպք Երևանում. Ի՞նչ է հայտնի Ինքնաթիռը խափանվել է օդում․ 23-ամյա կին օդաչուն ինքնաթիռն իջեցրել է ծովում՝ Ֆլորիդայի լողափի մոտ, և մնացել անվնաս «Շոշափում եմ հողը». դեմոկրատ սենատոր Վան Հոլենը մտածում է 2028 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին «Մոկե» արևադարձային փոթորիկը հարվածել է «Լալա» փոթորկից տուժած Հավայան կղզիներին 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը ԻՀՊԿ․ Տնտեսական պատերազմի պայմաններում Իրանը սցենար ունի ԱՄՆ-ի յուրաքանչյուր քայլի համար Խոյերի, Խեցգետինների, Կույսերի և Ջրհոսների աստղագուշակությունը՝ երկուշաբթի, օգոստոսի 24-ի համար Քո պատմությունը պետք է լսվի․ Աննա Հակոբյանը շարունակում է հանրայնացնել կանանց նկատմամբ բռնության դեպքերը (տեսանյութ) 

Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ․ ԱԱԾ

Իրավունք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իրաքի Հանրապետությունում բնակվող մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ տարածքով տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, կազմակերպել են Իրաքի մի շարք քաղաքացիների ապօրինի միգրացիան՝ նրանցից յուրաքանչյուրից ստանալով 12.000-ական եվրո գումար:

Հանցավոր խումբը վերջիններիս հանձնել է Էրբիլ-Երևան և Երևան-Ստամբուլ-Էրբիլ ավիաչվերթների տոմսեր՝ պայմանավորվելով, որ նրանք իրականում չեն վերադառնալու Իրաք, այլ Հայաստանից ապօրինի մեկնելու են Եվրոպա: Համաձայն մշակված պլանի՝ այդ անձինք ՀՀ պետական սահմանը հատել են իրենց օրինական՝ Իրաքի Հանրապետության քաղաքացու անձնագրերով, իսկ օդանավակայանի չեզոք գոտում օգտագործելով իսպանական և ֆրանսիական ակնհայտ կեղծ անձնագրերը և դրանց տվյալներով ձևակերպված նստեցման կտրոնները, փորձել են նստել Վիեննա մեկնող ինքնաթիռ, սակայն ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են հանցանքը, և ապօրինի միգրացիայի կազմակերպումը կանխվել է:

Իրաքի Հանրապետության հիշյալ քաղաքացիները ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել են և ներգրավվել որպես մեղադրյալ, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է անձնական երաշխավորությունը:

Բացի այդ, ՀՀ 2 քաղաքացի, որոնցից մեկը հնարավոր է՝ առնչություն ունի Իրաքի քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպման հետ, նույն եղանակով կազմակերպել են ՀՀ մի խումբ քաղաքացիների ապօրինի միգրացիան դեպի Եվրոպա: Մասնավորապես, օդանավակայանի չեզոք գոտում օգտագործելով հունական կացության կեղծ վկայականներ և դրանց տվյալներով ձևակերպված նստեցման կտրոնները, նշված քաղաքացիները փորձել են նստել Բարսելոնա մեկնող ինքնաթիռ, սակայն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Վերջիններիս նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, կատարվել են համապատասխան քննչական գործողություններ:

Խուզարկությամբ կազմակերպիչների բնակության վայրերում հայտնաբերվել են իսպանական կացության քարտեր և Հունաստանի մուտքի ինքնասոսնձվող արտոնագրեր: Հիշյալ անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Առերևույթ հանցագործություններ կատարելու համար ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել հինգ անձի: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուԱրտակարգ իրավիճակ Սևանում. Ի՞նչ է կատարվելԱրտակարգ դեպք Երևանում. Ի՞նչ է հայտնի Ինքնաթիռը խափանվել է օդում․ 23-ամյա կին օդաչուն ինքնաթիռն իջեցրել է ծովում՝ Ֆլորիդայի լողափի մոտ, և մնացել անվնաս «Շոշափում եմ հողը». դեմոկրատ սենատոր Վան Հոլենը մտածում է 2028 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին «Մոկե» արևադարձային փոթորիկը հարվածել է «Լալա» փոթորկից տուժած Հավայան կղզիներին 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա ԹովմասյանըԻՀՊԿ․ Տնտեսական պատերազմի պայմաններում Իրանը սցենար ունի ԱՄՆ-ի յուրաքանչյուր քայլի համար Խոյերի, Խեցգետինների, Կույսերի և Ջրհոսների աստղագուշակությունը՝ երկուշաբթի, օգոստոսի 24-ի համար Քո պատմությունը պետք է լսվի․ Աննա Հակոբյանը շարունակում է հանրայնացնել կանանց նկատմամբ բռնության դեպքերը (տեսանյութ) Թրամփի հարցը հասել է Գերագույն դատարան․ ինչ որոշում է կայացվել Ավտովթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներԼուսնի խավարում՝ օգոստոսի 28-ին. ում կբերի այն սեր, և ում կստիպի կարևոր ընտրություն կատարել Շերամի փողոցի շենքերից մեկից ցած նետված ռուս տղամարդն ինքնասպшնություն է գործել. ՆԳՆ ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ Օգոստոսի վերջին սպասվում են անսպասելի շրջադարձեր անձնական կյանքում. 3 կենդանակերպի նշաններ, որոնք հատկապես բախտավոր կլինեն Վալտեր Գյուրջինյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում Ռուսաստանը պաշտոնապես խնդրել է Ֆինլանդիային Պետդումայի ընտրությունների օրերին արգելել ցույցերը դեսպանատան մոտ Իրանի ԱԳ նախարար․ Վաշինգտոնը հուսահատության մեջ է և կրկին գործարկում է հին սցենարը Ռուսական ԱԹՍ-ը երկու անգամ հարվածել է Լոզովայա–Խարկով գնացքին Ինչու՞ չի կարելի քնել փորի վրա պառկած Արմավիրում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները. կա զոհ և վիրավորներՀալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Թաիլանդի հարավը ցնցել է հրկիզումների շարքը․ մի քանի ժամում հարձակվել են ավելի քան 50 օբյեկտի վրա Ձերբակալել են հայտնի տիկտոկերին. ՄանրամասներԱլիևը հայտարարություն է արել«Դու իմ ամենասիրուն նվերն ես». Քրիստինե Մարգարյանի որդին 40 օրական է (լուսանկարներ) Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա Լիոնել Մեսիին տուգանել են Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր 2027 թվականին Նորվեգիան Ուկրաինային մոտ 9,2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ժավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքում Զոհի կերպարը երբեք իմը չէ․ Մարտուն Գրիգորյանը՝ կալանավայրից Լարված իրավիճակ՝ Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ գյուղում. ի՞նչ է կատարվում ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ փոթորիկը շրջել է օդանավակայանի ինքնաթիռները. ԻտալիաԶինծառայող Էդգար Գևորգյանին սպանած անձը ձերբակալվել է. Ի՞նչ է հայտնի Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների ԵԱ մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի 2 մասնակից Ինգա Մանուչարյանը կշարունակի խաղալ Հունաստանում Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Ի՞նչ է կատարվելՏոկաևն ասել է, թե երբ հայտնի կդառնա Ղազախստանի նոր նախագահի անունըՈւկրաինայի պաշտոնանկ արված պաշտպանության նախարարը Զելենսկիին կոչ է արել պատասխանել նրա շրջապատում կոռուպցիայի մասին հարցերին Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում Մահացել է Կայա Կալլասի հայրը Պուտինը հայտարարություն է արել
Ամենադիտված