Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Սիրիական իրադարձությունները և հայության արձագանքը. «Սարդարապատ»

Սփյուռք

Արաբական երկրների վերջին մեկ ու կես տարիների ընթացքը և հատկապես Սիրիայում ներկայումս ծավալվող քաղաքական հեղաբեկումները ակնհայտ են դարձնում ՀՀ պաշտոնական մարմինների ու կազմակերպական կառույցների կրավորականությունը և անհամապատաս-խանությունը հայության առջև կանգնած արդի մարտահրավերների մասշտաբին։

«Հայկական աշխարհի» և «Արի տուն» այսպես կոչված ծրագրերի մասին բարձրագոչ հայտարարությունները պայթող փուչիկների նման առ ոչինչ են դառնում վերջին մեկ տարվա ընթացքում սիրիահայության նկատմամբ «ազգային ավիափոխադրիչ» «Արմավիա» ընկերության դրսևորած վարքագծի և այդ երևույթի նկատմամբ պաշտոնական շրջանների պիղատոսյան անգործության ու լռության խորապատկերի վրա: Ուշագրավ է, որ միայն հանրային ճնշման ազդեցության տակ հնարավոր եղավ այս հարցում բեկում մտցնել:

Սա մեկ անգամ ևս բացահայտում է այն իրողությունը, որ ազգի ու պետության կառավարման պատասխանատուները նույնիսկ կարճաժամկետ հեռանկարի համար ծրագրեր չունեն, այլ փորձելով իրավիճակային լուծումներ գտնել շարժվում են իրադարձությունների հետևից: Նույն շարքից են Սիրայի հայությանը չվնասելու, նրանց հետագա կյանքը այսուհետ ևս միայն այդ երկրում կազմակերպելու մասին հայտարարությունները:

Բնական էր սպասել, որ սիրիահայությունը լինելով Սփյուռքի ամենահին և կազմակերպված գաղութներից մեկը և դրական հարաբերություն ու գործակցություն ունենալով բոլոր մնացած սիրիական համայքների հետ, պետք է դեմ լիներ ստիպողական արտագաղթին: Երկրի տարբեր քաղաքներում բնակվող մեր հայրենակիցների առջև ծառացել են տարաբնույթ խնդիրներ: Նրանք կարող են կորցնել իրենց մասնավոր եւ համայնքային սեփականությունը կամ դրա մի մասը, թողնել իրենց սոցիալական եւ մշակութային օջախները` զրկվելով անձնական և ազգային կյանքի կազմակերպման տարրական պայմաններից: Սակայն Սիրիայի 60 000 հայերի վիճակը վստահաբար էլ ավելի է բարդանում և ֆիզիկական անվտանգության իրական սպառնալիքների ազդեցությամբ հղի է աղետալի հետևանքներով՝ ենթակա լինելով մասնակի և անգամ ամբողջական տարհանման: Սիրիահությանը Սիրիայում պահելու վերաբերյալ տեսակետը ենթադրում է միջազգային լուրջ երաշխիքներ, որոնք, նկատի ունենալով սիրիական իրադարձությոններում ներգրավված կողմերի շահերի բախումը, ներկա պահին ստանալը բարդագույն միջազգային խնդիր է: Այս խնդրի լուծումը ենթադրում էր Հայաստանի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի լուրջ գործունեություն, որը ակնհայտորեն բացակայում է:

Մերձավոր և Միջին Արևելքի բոլոր հայկական համայնքները վերջին տասնամյակների ընթացքում «Շագրենի կաշվի» պես անշեղորեն նվազում են՝ հետագա արագ ուծացման հեռանկարով արտահոսելով արևմտյան երկրներ: Այդ գործընթացի մասշտաբները զգալիորեն մեծանում են հատկապես ներքաղաքական վայրիվերումների ժամանակ։ Բնական է, որ Սիրիայի հայության պարագայում նույնպես առկա է այդ միտումը, ուր գաղութը վերջին 40 տարիների ընթացքում ավելի քան կրկնակի նվազել է և առաջիկայում նույնպես՝ իրավիճակի ապակայունացմանը զուգընթաց, այս կամ այն չափով լինելու է հայության աճող արտահոսք:

Ուստի ակնհայտ է, որ նման պարագաներում անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել այդ արտահոսքը դեպի Հայաստան ուղղելու համար:
Շարունակական «ցունամիի» ազդեցության տակ գտնվող հարևան տարածաշրջանի քաղաքական փոփոխությունների մասշտաբից, բազմազանությունից, ինչպես նաև սրընթացությունից պարզ է դառնում, որ շատ շուտով գործ ենք ունենալու մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների հետ, ինչը մեզանից պահանջելու է նախ և առաջ հավաքական քաղաքական կամքի դրսևորում: Իրավիճակը թելադրում է, առանց խուճապի մեջ ընկնելու պատրաստ լինել զարգացման առավել հնարավոր նաև առավել վտանգավոր տարբերակներին և ըստ այդմ գործել համապատասխան սցենարներով, ինչը առանց հասարակական լուրջ ճնշման իրատեսական չէ ակնկալել շվայտության մեջ թաթախված, հայության առջև կանգնած խնդիրներից միայն փախչել իմացող հայաստանյան ապազգային վարչախմբից։

Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական ճգնաժամային զարգացումների հետևանքով, հատկապես՝ նոր աշխարհաքաղաքական իրականության ձևավորմանը նախորդող ներկայիս անցումային փուլում, էապես աճում է Հայաստանի և հայության կարևորության կտրուկ բարձրացման հնարավորությունը տարածաշրջանում։

Այդ պոտենցիալ կարևորությունը կախված կլինի նախևառաջ նրանից, թե որքանով Հայաստանը և հայությունը պատրաստ կլինեն պլանավորված մասնակցելու գալիք զարգացումների մեջ:

Հայաստանը և հայութունը տարածաշրջանային գործոնի վերածելու և դրա շնորհիվ ոչ միայն Սիրայի հայ համայնքի, այլև համազգային հարցերը լուծելու այս նպատակի իրականացումը հնարավոր է միայն հայկական պետականության կազմակերպական արմատական նորացման միջոցով: Մինչ այդ, ցավոք սրտի, հարկ կլինի գործել ինքնակազմակերպվող քաղաքացիական մարմինների միջոցով, որոնց հանրային ճնշման տակ միայն հնարավոր կլինի օգտագործել ներկայիս վարչախմբի տրամադրության տակ գտնվող պետական լծակները։

Համազգային ինքնակազմակերպումը պետք է իրականացնել հաստատակամորեն, ապավինելով հայության ուժերին և գործելով ազգային շահի գերակայության գիտակցմամբ։

«Սարդարապատ» շարժումը ողջունում է սիրահայությանը աջակցելու բոլոր հասարակական նախաձեռնությունները և կրկին անգամ արձանագրում, որ միայն հանրային ճնշման շարունակական աղդեցության տակ կարելի է ակնկալել Հայաստանի վարչախմբի' իր ձեռքի տակ ունեցած լծակների օգտագործումը սիրահայության խնդիրների լուծման համար:

Իր հերթին «Սարդարապատ» շարժումը մոտակա ամսում հանդես է գալու հայկական պետականության կազմակերպական արմատական նորացման և հարենադարձության կազմակերպման երկու նոր զուգահեռ նախաձեռնություններով:

«Սարդարապատ» շարժում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված