«Ակնհայտ է՝ խնդիր կա». Նիկոլ Փաշինյան Հայ շախմատիստ Ալեն Պողոսյանը 40e Open International d'Avoine մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը ՄԱԿ-ը` Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի կողմից Իրաքի ուղղությամբ հասցված հարվածների մասին Վեդու ջրամբարը շահագործման պատրաստ է․ նմանատիպ կառույց առաջին անգամ է կառուցվում երկրում Comex-ում ոսկու գինը հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4150 դոլարը «Վրեքներս խաբար չկա». Փաշինյանը խոսեց ներքաղաքական իրավիճակի մասին 8,5 հա, 10.000 ծառ, 212.մլն դրամ՝ արդյունքը՝ գումարների փոշիացում. Քրիստինա Վարդանյան Մահացել է դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարանները պետական աջակցություն կստանան 6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Քրեական ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Շախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնություն․ Հայաստանի թիմը հաղթել է Լեհաստանին 

Ֆրանսիական «Thales Group»-ի համար Հայաստանը մեծ շուկա է

Այլ

Տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ֆրանսիական խոշորագույն ընկերությունը շարունակում է ուսումնասիրել Հայաստանը՝ ուրվագծելով այն ուղղությունները, որոնցով առաջիկայում հնարավոր է հիմք դնել հայ-ֆրանսիական նոր համագործակցության:

Հենց այս նպատակով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով կրկին Հայաստան էր այցելել «Thales Group»-ի պատվիրակությունը՝ այս անգամ ավելի մեծ և ներկայացուցչական կազմով. մեր երկրում էին ընկերության ռազմավարության և համագործակցության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին, վաճառքի և մարկետինգի հարցերով փոխնախագահ Ժերոմ Սիոնը, բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Ալեքսանդր Գոդլևսկին և փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Պոլ Ռեմին:

Այցի մի քանի օրերի ընթացքում ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչները հասցրել են հանդիպումներ ունենալ ՀՀ կառավարության ներկայացուցիչների, այդ թվում և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանի հետ,  այցելել են առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, մասնավորապես՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, BetConstruct ընկերություն, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, հանդիպել հայկական ստարտափների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան փորձառությունը:

Այցի ավարտին ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Պոլ Ռեմին, ով արդեն երրորդ անգամ էր Հայաստանում, լրագրողների հետ զրույցում նշեց, որ այցը խիստ կարևոր էր: «Մեր այցի նպատակը Հայաստանի և Thales-ի միջև ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքելն է՝ հստակեցնելու այն պոտենցիալ ուղղությունները, որոնցով կարող ենք ներկայություն ունենալ ձեր երկրում»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կան արդեն իսկ ձեռք բերված հստակ պայմանավորվածություններ՝ Պոլ Ռեմին նշեց, որ դրանց մասին փոքր-ինչ վաղ է խոսել: «Համագործակցության շատ լավ հեռանկարներ կան: Մենք շատ խոշոր ընկերություն ենք և չենք ցանկանում պարզապես խոստումներ տալ: Մեր նպատակն է հասնել շոշափելի արդյունքների: Այո, ունենք մտադրություն՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում  համագործակցելու հայկական էկոհամակարգի հետ: Սակայն պետք է լրջորեն աշխատենք՝ հստակեցնելու իրական և շոշափելի ուղղությունները»,- նշեց նա: Որպես համագործակցության մեծ ներուժ ունեցող ուղղություն՝ Ռեմին մասնավորապես առանձնացրեց արհեստական բանականության ոլորտը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը հարուստ է ռեսուրսներով: «Որպես բարձր տեխնոլոգիական ընկերություն՝ մենք Հայաստանը դիտարկում ենք որպես մեծ շուկա: Հայաստանը փոքր երկիր է, սակայն ունի շատ հզոր կրթական ու տեխնոլոգիական հիմքեր, իսկ Thales-ի նման ընկերության համար դա մեծ առավելություն է»,- ընդգծեց Ռեմին՝ հավելելով, որ առաջիկայում այցերը Հայաստան շարունակական կլինեն:

«Thales Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

Ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիական առաջատար այս ընկերության հետ համագործակցության հիմքերը դրվել էին դեռ 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ էր ունեցել «Thales Group» -ի ղեկավարության հետ, իսկ 2018 թվականի նոյեմբերին այցելել էր ընկերության թվային արտադրամաս ու ծանոթացել գործունեությանը և ընթացիկ ծրագրերին, քննարկել հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ընկերության բարձրաստիճան պատվիրակությունն այս տարվա հունիսին Դիլիջանում մասնակցեց «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:

Արդեն 2019 թվականի հունիսին Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել էր «Thales Group»-ի  տաղավար և հանդիպել ընկերության նախագահ Պատրիս Քեյնի հետ: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Thales Group»-ի ներկայացուցիչների այցը Հայաստան կազմակերպելու, ինչպես նաև փոխգործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ պատրաստված համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ակնհայտ է՝ խնդիր կա». Նիկոլ ՓաշինյանՀայ շախմատիստ Ալեն Պողոսյանը 40e Open International d'Avoine մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը ՄԱԿ-ը` Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի կողմից Իրաքի ուղղությամբ հասցված հարվածների մասին Վեդու ջրամբարը շահագործման պատրաստ է․ նմանատիպ կառույց առաջին անգամ է կառուցվում երկրումComex-ում ոսկու գինը հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4150 դոլարը «Վրեքներս խաբար չկա». Փաշինյանը խոսեց ներքաղաքական իրավիճակի մասին8,5 հա, 10.000 ծառ, 212.մլն դրամ՝ արդյունքը՝ գումարների փոշիացում. Քրիստինա Վարդանյան Մահացել է դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարանները պետական աջակցություն կստանան6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներիցԱՄՆ-ն Իրանի դեմ երկշաբաթյա օդային գործողության ծրագիր է պատրաստելՔրեական ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Շախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնություն․ Հայաստանի թիմը հաղթել է Լեհաստանին Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին․ կա զոհԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԵրևանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապօրինի վաճառվող ապրանք (տեսանյութ) Աշխարհի աստղերը մեկ վայրում․ հայտնի են Ռոնալդուի հարսանիքի հյուրերըՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 28-իԿոտայքի մարզի 6 համայնքում կդադարեցվի գազամատակարարումը Ուկրաինական հարձակումից հետո Սարապուլում այրվում է Wildberries-ի պահեստըՆԳՆ քրեական ոստիկանները բնակարանային գողություններ կատարող հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Բաքվից մի քանի կիլոմետր հեռու՝ առանց խմելու ջրի. Ադրբեջանի «զարգացման» մյուս դեմքը. իրանագետՍևան քաղաքում 12 ժամ ջուր չի լինի Ընդդիմությանն առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ․ ԱշոտյանԱնօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվողը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 14-ամյա Վահե Ապիկյանը անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքիցԱդրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա․ այս հարցում ևս նահանջ չի եղել. պատգամավորՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 30-ի դրությամբԱրմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը… «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»3 կանայք, որոնք խորտակեցին Ալեն Սիմոնյանի քաղաքական կարիերան. «Ժողովուրդ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը` երեկ . «Ժողովուրդ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Լրագրողների նկատմամբ ԱԺ սահմանափակումները նոր չեն․ բայց վերանայման կարիք կա. «Ժողովուրդ»Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը. պահանջելով 200 հազար դոլարի փոխհատուցում. «Ժողովուրդ»Ներքին տագնապի հաղթահարման միջոցները․ ինչպես պահպանել հոգեկան հավասարակշռությունըԱվոկադո՝ առողջ սննդակարգի արժեքավոր բաղադրիչ, որը հարուստ է օգտակար նյութերովՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱՄՆ-ում քննարկվում են ներգաղթի քաղաքականության իրավական փոփոխություններՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է հարմարվել նոր մարտահրավերներինԵվրոպական երկրները խստացնում են պայքարը կիբերհանցագործությունների դեմԳիտնականները շարունակում են ուսումնասիրել կլիմայի փոփոխության ազդեցությունըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբ Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը․ ՆԳՆԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցեր
Ամենադիտված