Էմիլի Ռատակովսկին հանրության մեջ հայտնվել է ճերմակ լողազգեստով
Այլ
Ամերիկացի թոփ-մոդել, դերասանուհի և դիզայներ Էմիլի Ռատակովսկին հանրության մեջ հայտնվել է բիկինիով: Պապարացիների լուսանկարները հրապարակել Է Daily Mail-ը:
Սեպտեմբերի 5-ին 28-ամյա մոդելը Նյու Յորքի փողոցներ է դուրս եկել իր սեփական բրենդի՝ Inamorata Woman-ի հավաքածուից ճերմակ լողազգեստով, սև անդրավարտիքով և կոճակներն արձակած թրենչով: Իր կերպարը նա համալրել է բարձրակրունկ բոկոտիկներով և փոքրիկ նարնջագույն պայուսակով:
Հրատարակության տվյալներով՝ այս տեսքով նա ուղևորվել է Lincoln մշակութային կենտրոն՝ մասնակցելու Նյու Յորքում Նորաձևության շաբաթից առաջ կազմակերպված նախապատրաստական միջոցառմանը: Էմիլի Ռատակովսկու բիկինիի արժեքն ընկերության կայքում կազմում է 160 դոլար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն