«Հրապարակ». Ամեն ինչ արվելու է Ամուլսարի շահագործումը վերսկսելու համար
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամուլսարի հարցով երեկ հրավիրված «Իմ քայլը» խմբակցության նիստի ընթացքում, որին մասնակցել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը, էլ ավելի է խորացել «բնապահպան-պատգամավորների» անորոշությունը հանքի շահագործման հարցում։ Նրանց ասվել է, որ չկան բավարար իրավական հիմքեր՝ չեղարկելու հին ՇՄԱԳ-ը եւ նորը անցկացնելու։ Այդ պատճառով էլ շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է ուսումնասիրությունները, փորձելու են հնարավորինս գտնել հիմքեր, իսկ եթե ոչ, ապա ստիպված են լինելու թույլատրել հանքի շահագործումը։ Օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդունեց նաեւ «Ջերմուկի ներկայացուցիչներին», ապա՝ «Լիդիանին»։ Մեր տեղեկություններով, ամեն ինչ արվելու է հանքի շահագործումը վերսկսելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում