Աննա Հակոբյանը Տորոնտոյում ներկա կգտնվի ‹‹Ես մենակ չեմ›› ֆիլմի պրեմիերային
Քաղաքական
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում ներկա կգտնվի Կարին Հովհաննիսյանի ‹‹Ես մենակ չեմ›› (I am not alone) ֆիլմի պրեմիերային։ Այս մասին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից:
Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը։
Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հարցազրույցները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն