Արգենտինահայերը բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի՝ Հարավային Ամերիկա կատարած այցի կապակցությամբ
Քաղաքական
Արգենտինայի հայ համայնքի (որն ամենամեծն է Լատինական Ամերիկայում) ներկայացուցիչները Բուենոս Այրեսում բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մահմեդյարովի՝ Հարավային Ամերիկա կատարած այցի դեմ,-հաղորդում է Buenos Aires Herald պարբերականը։
Արգենտինահայերը քաղաքի փողոց են դուրս եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշներով, ինչպես նաև Ցեղասպանության և այլատյացության ադրբեջանական քաղաքականության դեմ ուղղված ցուցանակներով։
Մահմեդյարովի հարավամերիկյան շրջագայության հիմնական նպատակը նոր տնտեսական կապերի հաստատումն է։
Պարբերականը նշում է, որ Հարավային Ամերիկայից հետո Մահմեդյարովը կմեկնի Փարիզ, որտեղ կրկին բողոքի ակցիա կանցկացնի Եվրոպայում ամենախոշոր՝ ֆրանսիական հայ համայնքը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)