Քննարկում Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումների վերաբերյալ
Սփյուռք
Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի դումայի անդամ Գենադի Կուզնեցովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ռուսատանի հայերի միության Ամուրի մարզի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Արթուր Ղազարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Բլագովեշենսկի հայ համայնքի հետ կապված հարցերը, և հայ համայնքի ներկայացուցիչների միջնորդությամբ ու օժանդակությամբ Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումների հնարավորությունները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերը նշված հարցերի հետագա մասնագիտական քննարկումը կազմակերպել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)