Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը 

Ամուլսարի հանքի շահագործման խնդրի լուծման հիմքում Հայաստանի հավասարակշռված շահն է

Հայաստան

Դեռևս անցած տարվանից նոր կառավարության հիմնական խնդիրներից մեկը եղել և շարունակում է մնալ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը։ Ներկա կառավարության ձևավորումից հետո մի շարք շահագրգիռ կողմեր՝ ազդակիր համայնքի բնակիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, չվստահելով նախկին իշխանություններին և իրենց կողմից տրված շահագործման թույլտվությանը, արդեն մեկ տարուց ավել փակ են պահում Ամուլսարի հանք տանող ճանապարհները։

Բազմիցս նշվել է, որ Կառավարության դիրքորոշումը Ամուլսարի խնդրի լուծման հարցում իրավական դաշտի շրջանակներում է, և խնդրի լուծման հիմքում դրվելու է Հայաստանի հավասարակշված շահը՝ հաշվի առնելով թե՛ բնապահպանական ռիսկերի վերաբերյալ հանրության մտահոգությունները, թե՛ Հայաստանի տնտեսական վարկանիշը։ Կառավարության երկխոսությունը շահագրգիռ կողմերի հետ կրել է շարունակական բնույթ, որի մասին են վկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ջերմուկ, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների, Ջերմուկի բնակիչների և բնապահպանների հետ հանդիպումները։

Անցած տարի Քննչական կոմիտեն հարուցել էր քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով։ Նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր «Earth Link & Advanced Resources Development» (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Վերջինս «ԹիԱրՍի» (TRC) ընկերության հետ համատեղ, ուսումնասիրելով արդեն իսկ առկա ելակետային տվյալները՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած փաստաթղթերը, առաջարկել էր լրացուցիչ մեղմման միջոցառումներ՝ ռիսկերը նվազագույնին հասցնելու համար։

Փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո հանրության շրջանում առկա մտահոգությունները վերացնելու համար որոշվել էր տեսազանգ անցկացնել՝ Կառավարության անդամների, «Լիդիան Արմենիա»-ի, «ԷԼԱՐԴ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու ներկայացրած ուսումնասիրությունը։ Տեսազանգից հետո ամենից շատ քննարկվող հարցը եղել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) ուժը կորցրած ճանաչելը, սակայն գործող օրենսդրական կարգավորման համաձայն՝ «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունն իրավական հիմք չի տալիս նոր ՇՄԱԳ անցկացնելու, ինչպես նաև նոր ՇՄԱԳ անցկացնելու որոշումը վերապահված է շահագործման թույլտվություն ստացած ընկերությանը՝ «Լիդիան Արմենիա»-ին։ Թեև մինչ ԷԼԱՐԴ-ի հետ տեսազանգի անցկացումը հնչել էին մեկնաբանություններ քրեական գործը կարճելու մասին, ներկա փուլում Քննչական կոմիտեն մեկ անգամ ևս պետք է ստուգումներ իրականացնի՝ պարզելու ընկերության տրամադրած որոշ տվյալների փոփոխության դիտավորություն համարվելու հանգամանքները։ Այսինքն` քրեական գործի մասով դեռ վերջնական որոշում առկա չէ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ուղիղ եթերի ընթացքում Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիներին ապաշրջափակման կոչ էր արել և հանձնարարական տվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (ԲԸՏՄ) ստուգումներ անցկացնել։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս ներկայացրել էր եզրակացություն նոր Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) անցկացնելու վերաբերյալ, որի համաձայն՝ ներկա դրությամբ նոր ՇՄԱԳ անցկացնելու իրավական հիմք չկա։ Սակայն ԲԸՏՄ ստուգումների արդյունքների մասով դիտարկվում են մի քանի հավանական սցենարներ, մասնավորապես՝ եթե ԲԸՏՄ ստուգումների ընթացքում հայտնաբերվում են խախտումներ, որոնց վերացումը ենթադրում է նախագծային փոփոխություն, ապա առաջանում է նոր ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտություն: Եթե խախտման ժամանակահատվածում խախտումը չի վերանայվում, ապա կրկին ուժը կորցրած է ճանաչվում ՇՄԱԳ-ը։

Անկախ ամեն ինչից Կառավարությունը հնարավորություն ունի իրականացնելու Ամուլսարի հանքի ամենօրյա մոնիթորինգ, որին ներգրավված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը, և ցանկացած խախտում արձանագրելու դեպքում հանքը կփակվի։ Այսպիսով՝ Կառավարության քայլերն ուղղված խնդրի հանգուցալուծմանը, կարծես, գտնվում են վերջնական փուլում։  Մինչև իրավական կարգավորումների, ստուգումների ավարտը, մի շարք ակտիվիստներ, բնապահպաններ շարունակում են բարձրաձայնել հավանական վտանգների մասին, շարունակում են անցկացնել բողոքի ակցիաներ։

Ամուլսարի խնդիրն ի սկզբանե գտնվել է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի դեսպանների ուշադրության կենտրոնում, և հարցի քննարկման հիմքում դրված է եղել ներդրողների շահերի, գործարար միջավայրի պաշտպանությունը։ Ամուլսարի խնդրով վերջին արձագանքներից է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հայտարարությունը, որտեղ պալատն իր մտահոգությունն է հայտնել Ամուլսարի շուրջ զարգացումների փաստով: Ամուլսարի խնդրի կարգավորմանն են անդրադարձել նաև Fitch Ratings գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը՝ կարևորելով ստեղծված իրավիճակի լուծումը, ինչն, ըստ Fitch Ratings-ի, կարող է նպաստել արտահանման աճին և օտարերկրյա ներդրումների հեռանկարներին։

Չնայած թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս հնչած կոչերին և մեկնաբանություններին, Հայաստանի կառավարությունը շարունակում է ապավինել փաստերին և տեղի չտալ որևէ տեսակի ճնշման փորձերին:

Ամուլսարի հարցի կարգավորման դեպքում շինարարական աշխատանքները կսկսվեն ապրիլ-մայիս ամիսներին, իսկ Ամուլսարի հանքը կշահագործվի 2020թ-ի չորրորդ եռամսյակում կամ  2021 թվականի սկզբին։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Fars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով
Ամենադիտված